10 փետրվարի
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») ՓԲԸ-ն վերսկսել է աշխատանքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: «Մեզ համար կարևոր է ուղևորների անվտանգությունը, ուստի ընկերությունն առաջնորդվում է օդանավակայանի տեխնիկական ծառայության որոշումներով»,- նշել է նա: Նանա Ավետիսովան հաղորդել է, որ արդեն իրականացվել են չվերթները դեպի Մոսկվա, Դուբայ, Աթենք և Կրասնոդար: Հայաստանի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ձյան առատ տեղումները կդադարեն միայն գիշերը, սպասվում է, որ ջերմաստիճանը կիջնի 7-8 աստիճանով: