Գնալով ակտիվանում է Հայաստանի դերակատարությունը համաշխարհային մշակութային կյանքում

Անցած շաբաթը նշանավորվեց մաշկութային իրադարձություններով Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս

Մոտենում է ապրիլի 24-ի ողբերգական ամսաթիվը, յուրաքանչյուր օրվա հետ ավելանում է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների թիվը: Նման միջոցառումներով նշանավորվեց նաեւ անցած շաբաթը:

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Ըստ հեղինակի, «Հայոց ցեղասպանություն» գիրքը տարբերվում է այդ թեմայով իր բոլոր մյուս աշխատանքներից: «Գրելով այդ գիրքը, ես ղեկավարվել եմ «առանց ողբի» սկզբունքով: Ես աշխատել եմ ներկայացնել մեր պատմության ամենաողբերգական էջերը արժանապատվորեն », - նշել է նա: «Ինչպես ասել է իմ ընկերներից մեկը` դա հարված է ուղղված Թուրքիային», -հավելել է Հովհաննիսյանը:

Սակայն հանրության համար 1915թ. ողբերգությունը պետք է բացահայտվի ոչ միայն գրքերի շնորհիվ: Անցած շաբաթ հայտնի դարձավ նաեւ, որ հայ կինեմատոգրաֆիստները մտադիր են մինչեւ 2015թ. գեղարվեստական ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով` հանրահայտ «Շինդլերի ցուցակի» մակարդակի մի ֆիլմ: Ֆիլմը կնկարահանվի պետպատվերով` արդեն պայմանավորվածություն կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը կարեւորել է այդ գաղափարի իրականացումը, քանի որ անհրաժեշտ է մի շարք ֆիլմեր ստեղծել Հայոց ցեղասպանության մասին, որոնք ցույց կտան համաշխարհային հանրությանը թե որքան կարեւոր է թույլ չտալ, որ նման հրեշավոր ոճրագործությունը կրկնվի:

Այս նախագծի ղեկավար, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ներկայացրել է գործողությունների ծրագիրը, որի համաձայն առաջին հերթին հարկավոր է գտնել տաղանդավոր սցենարիստի եւ կինոյի պրոֆեսիոնալների, ինչը շատ ավելի դժվար է լիենլու, քան ֆինանսական հարցերի լուծումը: Սակայն նա հստակ համոզվածություն է հայտնել, որ նախաձեռնությունն իր արդյունքը կտա: Դա պետք է լինի իրական փաստերի վրա հիմնված ֆիլմ:

Հայոց ցեղասպանությունից հետո Վարդան Մամիկոնյանի մասին պատմությունն ըստ հայտնիության երկրորդն է Հայաստանի պատմության մեջ, համենայն դեպս, Հոլիվուդի համար, գտնում է ռեժիսոր Ռոջեր Կուպելյանը: Իսկ նա կարող է դատել այդ թեմայի մասին, քանի որ աշխատել է այնպիսի հայտնի ֆիլմերի ստեղծման վրա, ինչպիսիք են, օրինակ, «Մատանիների տիրակալը» եռապատումը: Ուստի ռեժիսորը պատեհ պահի է սպասում Հոլիվուդում, նպատակ ունենալով նկարահանել «Բյուզանդիայից արեւելք» ("East of Byzantium") ֆիլմը, որը պատմում է Ավարայրի ճակատամարտի մասին եւ այն մարտահրավերների, որոնց հետ Սփյուռքն ու Հայաստանը բախվում են նաեւ այսօր»: Օտարազգիների համար այս ֆիլմը նման կլինի «Գլադիատորին»: Մինչդեռ մեզ համար այն լի է քաղաքական խնդիրներով ու ներքին բախումներով»,-ասել է ռեժիսորը` հիշեցնելով, որ եթե ցանկանում ենք լայն լսարանին ներկայացնել նման թեմա, ապա անհրաժեշտ է հեռավորություն պահպանել որոշ հարցերում:

Թեկուզ առանց հոլիվուդյան մասշտաբների, եւ կարճամետրաժ, սակայն առաջին անգամ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) պատմության մեջ գեղարվեստական ֆիլմ նկարահնվեց: «Տունը, որը կրակում էր» ֆիլմը նկարահանվել է ղարաբաղցի գրող եւ լրագրող, ղարաբաղյան պատերազմի մասնակից Աշոտ Բեգլարյանի պատմվածքի մոտիվներով եւ պատմում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մի էպիզոդի եւ տարեց մի մարդու հերոսության մասին, որը պաշտպանում էր իր տունը: 20 րոպեում ֆիլմը պատմում է պատերազմի պատմությունը, հիմնվելով իրական իրադարձությունների վրա: Սակայն դա ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմաշարի միայն առաջին ֆիլմն է:

Անցած շաբաթ էկրաններ բարձրացավ Հայաստանի, ավելի ճիշտ, նրա էպոսի մասին պատմող եւս մեկ ֆիլմ: Խոսքն առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմի «Սասնա ծռեր» պրեմիերայի մասին է, որը կայացավ հունվարի 25-ին: Անակնկալ էր, որ 80-րոպեանոց ֆիլմը կցուցադրվի նաեւ Կաննի միջազգային կինոփառատոնում:

Սակայն Հայաստանի մասին ֆիլմ դիտելու համար եվրոպացիները կարող են չգնալ կինոթատրոն: 2009 թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի հեղինակավոր MEDIASET հեռուստաընկերությունը ամեն կիրակի, առավոտյան «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակում հեռարձակում է Հայաստանի մասին պատմող պատմավավերագրական տեսաֆիլմեր` «Հայաստան», «Հայաստան. պատմությունը շարունակվում է Վենետիկում», «Հայաստան. ինչպիսի ապագա», «Հայաստան. մեծ չարիք», «Հայաստան` մեկ եկեղեցի, մեկ ժողովուրդ», «Հայաստան. վանքեր», «Պատմական դաշնագիր», «Հայաստան. ճչացող քարերի երկիր» խորագրերով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Տեսաֆիլմը նկարահանել են իտալացի լրագրողները: Ցուցադրությունները դեռ շարունակվում են:

Օտարերկրացիներն ոչ միայն կինո են նկարահանում Հայաստանի մասին, այլ նաեւ հայկական երաժշտություն են նվագում: Այսպես Բրոդվեյի «Paramaunt Theatre» թատրոնում հնչել են Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, կատարվել են նաեւ Էդվարդ Միրզոյանի, եւ Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները East Bay Symphony նվագախմբի կատարմամաբ:

Մեծանուն հայերի հոբելյանները եւս անուշադրության չեն մատնվում արտերկրում: Բեռլինում նշել են հայ մեծանուն կոմպոզիտոր եւ երաժշտագետ Կոմիտասի 140-ամյակը: Միջոցառմանը կարելի էր ունկընդրել դասախոսություն Կոմիտասի կյանքի եւ գործունեության մասին եւ լսել նրա երգերը: «Նման միջոցառումները չափազանց կարեւոր են ազգային ինքնության պահպանման համար, իսկ երիտասարդ սերնդի համար դա սեփական մշակույթին ծանոթանալու հիանալի հնարավորություն էր»,-ասել է Բեռլինի հայ եկեղեցական եւ մշակութային համայնքի նախագահ Պետրոս Տիկիչյանը:

Սակայն Հայաստանը եւս ետ չի մնում օտարերկրյա դասականների հոբելյանները նշելու գործում` հունվարի 29-ին Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում Ա.Չեխովի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Չեխովի ոճով» գրական-երաժշտկան հեղինակային կոմպոզիցիայի պրեմիերան: Մոսկավի քաղաքապետ Յուրի Լուժկովի ներկայությամբ, որն այսօր պաշտոնական այցով Երեւանում էր, բեմադրիչ-ռեժիսոր Արամ Գյուրջյանը կատարեց մի շարք երաժշտական ստեղծագործություններ եւ ներկայացրեց իր «Թագավորը Չեխով է խաղում» ֆիլմը , որը երկրորդ մրցանակն է ստացել Մոսկվայի Չեխովյան ֆիլմերի միջազգային փառատոնում 2009թ. դեկտեմբերին:

Տաղանդավոր հայերը կներկայացնեն իրեցն երկիրը համաշխարհային հանրությանն առաջիկա մշակութային իրադարձությունների ընթացքում: Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում դաշնակահար Վազգեն Վարդանյանը կսկսի իր համաշխարհային շրջագայությունը: 2010թ. նա «Երաժշտության կայսրություն» երաժշտա-պրոդյուսերական կենտրոնի հետ համագործակցությամբ, կկատարի երկու մեծանուն կոմպոզիտորների` Շոպենի եւ Շումանի 200-ամյակին նվիրված ծրագիրը:

Իսկ դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ-ում կավարտվի հայկական թեմայով լավագույն պիեսի համար հայտարարված մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը, որի հաղթողները «Վիլյամ Սարոյան» հիմնադրամից կստանան դրամական պարգեւատրում, ինչպես նաեւ իրենց աշխատանքները տպագրելու հնարավորություն:

Գլխավոր մրցանակը 10. հազ. դոլար դրամական պարգեւն է:

Այսպիսով, մշակութային ակտիվությունը Հայաստանում գնալով աճում է: Մնում է միայ պայքարել աշխարհում սեփական մշակությաին ժառանգության պահպանման համար: Եվ այդ հարցում մեր երկիրը եւս որոշակի հաջողությունների է հասել: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջկառավարական հանձնաժողովի նիստում հունվարի 26-ին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Թբիլիսիի ավերված Սբ.Գեւորգ եկեղեցին վերականգնելու մասին: Պայմանագիր է ստորագրվել երկու կողմերի նախարարությունների միջեւ, որտեղ կա այդ հարցին առնչվող կետ: Մնում է սպասել հետագա զարգացումներին եւ շարունակել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---