Բորիս Խլեբնիկով.

Ամենահզոր քարոզչական ֆիլմը «Միմինոն» է

12 հուլիսի 2017
Բորիս Խլեբնիկով
Հայտնի ռուս ռեժիսոր և սցենարիստ Բորիս Խլեբնիկովը Հայաստան է բերել իր «Առիթմիա» ֆիլմը, որը ներկայացվել է «Ոսկե ծիրանի» շրջանակում: PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում Բորիս Խլեբնիկովը պատմել է կինոյի հանդեպ իր վերաբերմունքի մասին, մտորել է, թե ինչու այն այլևս չի ազդում հանրության տրամադրությունների վրա և որոնք են երևանյան կինոփառատոնի առավելությունները մոսկովյանի համեմատ:

Նարինե Աբգարյան.

Իմ բոլոր գրքերը մեծ կարոտից են ծնվել

26 հունիսի 2017
Նարինե Աբգարյան
Հայտնի ռուսաստանցի գրող, «Մանյունյա», «Եկվորը», «Զուլալի», «Երկնքից ընկավ 3 խնձոր» գրքերի հեղինակ Նարինե Աբգարյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմել է իր սիրած հայաստանյան վայրերի, Ցեղասպանության հարցին իր վերաբերմունքի, գրողի աշխատանքում ռոմանտիզմի, ինչպես նաև այն մասին, թե ինչ է պակասում Վրաստանում:

Վաղո Բարսեղյան.

Artbeep-ը «կապում» է արվեստասերներին արվեստի բացառիկ գործերի հետ

20 հունիսի 2017
Վաղո Բարսեղյան
Շատերն են ցանկանում գնել աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արտիստների հեղինակած արվեստի բացառիկ գործեր։ Նման հնարավորություն ընձեռելու համար էլ ստեղծվել է Artbeep-ը՝ հարթակ, որտեղ արվեստասերներն ու կոլեկցիոներները կարող են ծանոթանալ ու գնել կտավներ ու տարբեր աշխատանքներ։ PanARMENIAN.Net-ը խոսել է հարթակի համահիմնադիր Վաղո Բարսեղյանի հետ Artbeep-ի առաքելության, ոլորտի խնդիրների և շատ այլ հարցերի շուրջ։

Իվան Դորն.

Հայկական երաժշտությունը տրանսի մեջ է գցում

14 հունիսի 2017
Իվան Դորն
Իվան Դորնը հայտնի ուկրաինացի երգիչ է, դիջեյ և հեռուստահաղորդավար, «Նորմալների զույգը» («Пара нормальных») խմբի նախկին անդամ: 2010-ին Դորնը մենակատարի կարիերա սկսեց՝ սեփական երգերը թողարկելով, այդ թվում «Ստիցամենը», «Բիգուդին», «Հյուսիսափայլը», «Առավել ևս» և այլ: ԱՄՆ-ում 3 ամիս աշխատելուց հետո, 2017-ի ապրիլին Դորնը թողարկեց իր առաջին անգլալեզու OTD (Open the Dorn) ալբոմը:

Բոբ Մարլի, բիթլեր, Pink Floyd՝ Երևանի մետրոյում.

Փողոցային երաժիշտը՝ երաժշտական ճաշակ թելադրող

1 հունիսի 2017
Բոբ Մարլի,  բիթլեր, Pink Floyd՝  Երևանի մետրոյում
Երևանի մետրոյի «Հանրապետության» կայարանի անցումում վերջերս յուրահատուկ ձայնով փողոցային երաժիշտ է հայտվել՝ ստիպելով անցորդներից շատերին մի պահ կանգնել և կիթառի տակ ռոք և ֆոլք ոճի կատարումներ լսել: Արմեն Հովանին իր սեփական ստեղծագործությունների, ինչպես նաև՝ Սթինգի, Բոբ Մարլիի, Scorpions-ի, Beatles-ի կատարումներով փողոց է դուրս եկել 2016-ի ամռանից:

Արմեն Ամիրյան.

Ստորջրյա թանգարանի, մարզերում անվճար գրքերի և մրցունակ կինոյի մասին

10 մարտի 2017
Արմեն Ամիրյան
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, տարբեր տարիներին հասցրել է նաև որպես լրագրող, խմբագիր և հեռուստահաղորդավար աշխատել: Ստանձնելով մշակույթի նախարարի պաշտոնը՝ Ամիրյանը որոշել է արդիականացնել թանգարանները, նպաստել մրցունակ կինոյի ստեղծմանն ու նպաստել ընթերցանության տարածմանը: Այն բոլոր նորամուծությունների մասին, որոնք կհայտնվեն Հայաստանի մշակութային կյանքում, նախարարը պատմել է PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում:

Արիկ Բամբիր.

Ամեն մեկիս մեջ էլ քնած, արթնացող կամ արթնացած մի վիշապ կա

4 նոյեմբերի 2016
Արիկ Բամբիր
Նոյեմբերի 4-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Վիշապ» անսամբլի համերգն է, որը կազմակերպել է TM Production-ը: «Վիշապի» կազմում են Արիկ Բամբիրը, Արենի Ագբաբյանը, Արտյոմ Մանուկյանը (որը Երևանում է Թումոյի հրավերով), Էդուարդ Հարությունյանն ու Հայկ Կարապետյանը: PAN-ը զրուցել է Արիկ Բամբիրի հետ անսամբլի ու երևանյան համերգի մասին, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել փորձը:

Տաթև Թաթոյան, Աբգար Խաչատրյան.

Վաճառելով արվեստը

3 նոյեմբերի 2016
Տաթև Թաթոյան, Աբգար Խաչատրյան
Հայաստանում արվեստի շուկայի ակտիվությունը գործնականում զրոյական է: Հայ նկարիչները ստիպված են ինքնուրույն զբաղվել սեփական արվեստն առաջ տանելու գործով: Չնայած հայկական արվեստի հսկայական ներուժին` երկրում չկան համապատասխան ենթակառուցվածքներ և պետական աջակցություն, որը թույլ կտար ի հայտ բերել գոյություն ունեցող, սակայն հանրության լայն շրջանակներից «թաքնված» արվեստի շուկան: Պատկերասրահներում ցուցադրվելու հնարավորությունը չի ապահովում նկարչի մուտքն «արվեստի աշխարհ» պոտենցիալ լսարանի սղության պատճառով:

Կարեն Անտաշյան.

Այլերեն. նորալեզվի արդարացումը

26 օգոստոսի 2016
Կարեն Անտաշյան
«Սելֆիդայի», «շպարազինություն»․ ինչպե՞ս են ծնվում ու ապրում այլերեն բառերը

Արաքս Սարգսյան.

Եթե ստեղծագործությունը գոնե կիսով չափ ծնվել է ենթագիտակցությունից, ապա այն ամբողջությամբ քոնն է

12 մայիսի 2016
Արաքս Սարգսյան
Սյուրռեալիզմի մեծագույն վարպետները երբեք առիթը բաց չէին թողնում` սեփական անգիտակցականը, որպես իրենց ստեղծագործությունների աղբյուր մատնանշելու համար: Իրական, գիտակցված փորձը` ոգեշնչված որևիցե աղբյուրից, միշտ պարունակում է ուրիշի ստեղծագործությունները պատճենելու վտանգ, ու միայն ենթագիտակցական ընկալումն է ի զորու աշխատանքը բացառիկ դարձնել: Գույներ, երանգներ, գծեր, որոնց ձգողական ուժը զգացվում է անգամ բնազդների մակարդակով. նկարիչ Արաքս Սարգսյանը հրաշալի տիրապետում է մարդկային ենթագիտակցական ապրումների ողջ սպեկտրը վեր հանելու արվեստին: Նրա աշխատանքները ճկուն են, հյութեղ ու ծավալուն, անգամ այն պարագայում, երբ, որպես հիմնական գործիք ու ասելիք, հեղինակն օգտագործում է գրաֆիկան:
---