97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, օր 11-րդ, վերջին. Մրցանակներ, ֆավորիտներ, կորեական հումոր և ամերիկյան կեղտ (վիդեո)

Կաննի կինոփառատոն, օր 11-րդ, վերջին. Մրցանակներ, ֆավորիտներ, կորեական հումոր և ամերիկյան կեղտ

PanARMENIAN.Net - Մայիսի 26: Կաննի կինոփառատոնի 11-րդ օր`վերջին մրցակցային օր: Արդեն վերջնականապես որոշված են վերջնագծին հասած ֆիլմերն ու բաժանվել են առաջին մրցանակները:

Կինոքննադատների FIPRESCI միջազգային ֆեդերացիայի պարգևին արժանացավ ռուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի ֆիլմը, որ նկարահանվել է Վասիլ Բիկովի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի գործողությունը ծավալվում է 1942 թվականին նացիստների կողմից օկուպացված Բելառուսում:

Լոզնիցայի ֆիլմից բացի, FIPRESCI մրցանակ ստացան Բեն Զեյթլինի Beasts of the Southern Wild ֆիլմը, որ ներկայացված էր ծրագրում և Hold Back կինոժապավենը Director's Fortnight ծրագրից:

Ռուսական ոչ նորմատիվ բառապաշարը Կաննում

Փառատոնում մրցանակ ստացավ ևս մեկ ռուսական ֆիլմ: Կաննի 65-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ուսանողական ֆիլմերի ծրագրի մրցանակը ստացավ Տաիսիա Իգումենցևայի դիպլոմային աշխատանքը: Դիպլոմի պաշտպանության համար նա 4 էր ստացել ֆիլմում ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործման համար, սակայն հետագայում ժապավենը շահեց -ի մրցույթում:

Տաիսիա Իգումենցևայի ֆիլմը պատմում է Սերգեյ անունով մի երիտասարդի մասին, որը որպես մենեջեր է աշխատում խաղալիքների խանութում: Նույն խանութում է աշխատում նաև նրա սիրած աղջիկը, որին նա ոչ մի կերպ չի կարողանում սեր խոստովանել: Փոխարենը, գիշերները նա հագնում իր լավագույն զգեստներն ու գնում փողոց, ամբողջ ձայնով արտահայտելու համար իր բարդ ու հակասական վերաբերմունքը ողջ աշխարհի հանդեպ անվայել խոսքերի հարուստ հավաքածուի միջոցով:

Ընդամենը մրցույթին մասնակցեց 15 ուսանողական կարճամետրաժ կինոնկար, որոնք ընտրվել էին 1700 հայտերից: երկրորդ մրցանակին արժանացավ ամերիկացի Մեթյու Ջեյմս Ռեյլիի Abigail ժապավենը, իսկ երրորդին` կուբացի Միգել Անխել Մուլեն Los Anfitriones ֆիլմով: Ծրագրի ժյուրին գլխավորում էր բելգիացի ռեժիսոր Ժան Պիեռ Դարդենը, որն էլ անձամբ հանձնեց մրցանակը Իգումենցևային:

ծրագիրը հիմնվել է 1998թ., այդ ժամանակվանից ի վեր ծրագրի շրջանակներում ընտրվել է շուրջ 200 կինոկնար աշխարհի 80 դպրոցներից: Մրցույթի նպատակն է աջակցել կինոարտադրությանը տարբեր երկրներում ու նախապատրաստել կինեմատոգրաֆիստների նոր սերունդ: Իր հիմնադրման օրվանից հետո ծրագիրը բավականին ընդլայնվել է ու լրացվել է նոր նախագծերով: շրջանակներում նոր տաղանդներ գտնելու նպատակով ընտրվում են տարբեր երկրների կինոդպրոցների 15-20 կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմեր:

Ֆավորիտներ

Իսկ փոձագետներն արդեն ակտիվորեն կազմում են այն ֆիլմերի վարկանիշը, որոնք Ոսկե արմավենու ճյուղ ստանալու իրական շանսեր ունեն: Ինչպես գրում է afisha.mail.ru-ն, քննադատներից շատերը կցանկանային հաղթողի դերում տեսնել ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարակսի Holy Motors պրովոկացիոն ֆիլմը` օրիգինալ, տարօրինակ և պատմելու ոչ այնքան ենթակա ֆիլմ:

Նույն քննադատները խոստովանում են, որ հազիվ թե Կաննի ժյուրին նման համարձակ քայլի գնա ու գլխավոր մրցանակը հանձնի Կարակսին, ուստի հաղթանակ են գուշակում ավստրիացի Միխայել Հանեկեի ֆիլմին, որի աշխատանքներն, ի դեպ, նույնպես որոշակի հրահրիչ բնույթ ունեն: Ոսկե արմավենու ճյուղի ևս մեկ հավակնորդ է դանիացի Թոմաս Վինթերբերգի ֆիլմը, որն աղմուկ հանած -ի հիմնադիրներից է: Անսպասելիորեն ֆավորիտների ցուցակում հայտնվեց նաև թրիլերը ավստալացի Էնդրյու Դոմինիկից, որտեղ գլխավոր դերակատարը Բրեդ Փիթն է:

Հաջողության շանսեր ունի նաև ռումինական և ֆրանկո-բելգիական կինոժապավենը Մարիոն Կոտիյարի դերակատարմամբ, որը նկարահնել է Ժակ Օդիարը:

Իսկ փառատոնի մրցութային ծրագիրն ավարտեցին երկու ֆիլմեր` հարավկորեացի ռեժիսոր Իմ Սան Սուի , փառատոնում ներկայացվեց որպես Արևելքի նոր օրիգինալ կինո և, հավանաբար, պետք է դառնար Կաննի փառատոնի բացահայտումներից մեկը: Ինչպես պնդում են, շատ դժվար է հասկանալ, թե ֆիլմում ինչն է լուրջ, իսկ ինչը պետք է որպես հումոր ընկալել: Երբ Հարավային Կորեան առաջարկում է էքշն-ֆիլմեր, դրանք դժվար չէ հասկանալ, թե ում և ինչի համար են մորթում, սակայն սա ֆիլմ է, որտեղ կարծես թե ամեն ինչ լուրջ է, բայց չարից ու բարուց այն կողմ, գրում է Վալերի Կիչինը:

Սահմաններից այն կողմ են մնում հերոսի` մագնատ Նախագահ Յունի հարստությունը. կանխիկ դրամով են պատված բոլոր սեղանները ինչ-որ զրահապատ մի տարածքում: Մագնատն ունի որդի, դուստր և կին` տիկին Բաեկը, որը բոլորին իր բռի մեջ է պահում: Նրա դերը կատարում է հայտնի դերասանուհի Յուն Յու-Կինգը: Նրա ամուիսնը բացահայտ սիրուհի է պահում` ֆիլիպինցի Եվային: Տիկինն, իհարկե, կատաղում է, ամուսնուն հետևելու համար վարձում է իր անձնական քարտուղարին, սակայն շուտով ինքն է տարվում այդ պատանիով:

Եվ ահա ուժերի այսպիսի դասավորությամբ սկսվում են իրադարձությունները, որոնց հնարավոր չէ լուրջ վերաբերվել, սակայն դրանք ներկայացվում են միանգամայն լուրջ: Տիկին Բաեկը, տառապելով միայնությունից, բռնաբարում է գեղեցիկ պատանուն, վերջինս, մի քիչ տատանվելուց հետո, գերվում է նրա փողերով, սակայն անսպասելիորեն սիրահարվում է գեղեցիկ տիկնոջը: Մագնատ Յունը հարստությանը գերադասում է ազատությունը Եվայի հետ, սակայն հետո վերադառնում է և նրա ֆիլիպինցի սիրուհին առեղծվածային կերպով մահանում է լողավազանում: Հետո արդեն մեռած մագնատին հենց դագաղի մեջ ցնցում է տիկին Բաեկը` պահանջելով մեռելից վերադարձնել նրա անցած կյանքը, վերջում հերոսները հայտնվում են Ֆիլիպիններում, որտեղ սովից մեռնում են Եվայի երեխաները, իսկ առաջարկում են փոքրիկ աղջկան առաջարկում են ուղիղ հորդառատ անձրևի տակ նայել մայրիկին` բացելով դագաղը: Որպես սյուռի արտահայտություն մեռած կինը կբացի աչքերը:

Ահա թե ինչպես է իր աշխատանքը բացատրում ինքը ռեժիսորը. :

21-րդ դարի Թոմ Սոյերն ու Հեկ Ֆիննը

Վերջին օրվա երկրորդ և բավականին հաջող ֆիլմը Ջեֆրի Նիկոլսի էր: Դա ժամանակակից վարիացիա է Թոմ Սոյերի և Հեկ Ֆիննի թեմայով` Տվենի գիրքը Նիկոլսը համարում է իր ամենասիրած վեպերից մեկը և համարում է այն մանկության ամենակատարյալ նկարագրություններից մեկը համաշխարհային գրականության մեջ:

Գործողությունը տեղի է ունենում Միսիսիպիի ափին գտնվող մի փոքր քաղաքում: Էլլիսն ու Նեկբոունը (Թայ Շերիդան և Ջեյկոբ Լոֆլանդ) հանդիպում են սպիտակ վերնաշապիկով Մադ անունով մի մարդու (Մեթյու ՄաքՔոնահի), որը թաքնվում է կղզու վրա, հույս ունենալով առևանգել ու տանել իր կյանքի սիրուն` թեթևսոլիկ Ջունիպերին (Ռիզ Ուիզերսպուն): Տղաները սկզբից կերակուր են տանում Մադին, հետո երկտողներն են փոխանցում, վերջապես ուզում են օգնել նրան վերանորոգել անտեր նավակը, որը ծառերում է մնացել ջրհեղեղից հետո:

,-ասել է Նիկոլսը շաբաթ օրը մամլո ասուլիսում:

Մեծահասակ աստղերը` Ռիզ Ուիզերսպունն ու Մեթյու ՄաքՔոնահին խոստովանեցին, որ միանգամից սիրահարվել են սցենարին, քանի որ, ինչպես ասաց ՄաքՔոնահին, որը Կաննում արդեն երկրորդ ֆիլմն է ներկայացնում փոքրիկ հարավային քաղաքների կյանքի մասին, :

,-մեջբերում է Նիկոլսի խոսքը :

Եզրափակիչ, տոնական օր

Անցան կինոաշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկի 11 օրերը և վաղը մայիսի 27-ին Ֆրանսիայի կինոյի մայրաքաղաքում տեղի կունենա հաղթողների պարգևատրման արարողությունը և Կաննի 65-րդ փառատոնի փակումը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
33  23.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 7
42  24.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 8
21  25.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 9
39  26.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 10
 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը