«PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսում յուրաքանչյուրը կարող է դառնալ կոմիքսի հեղինակ 6 դեկտեմբերի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկում բացվեց «PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսը: «PanMan առցանց պատկերապատումների ամսագիր» նախագծի շրջանակում ստեղծված պատկերների ընտրանին ներկայացնում է PanARMENIAN.Net ը: Ցուցահանդեսի ընթացքում բաժանվում են բրոշյուրներ, որտեղ ներկայացված են ցուցահանդեսի նմուշները, ինչպես նաև վանդակների բաժանված թղթեր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է նկարել կոմիքս: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել իրենց կոմիքսը մեր կայքում, կարող են թուղթը թողնել այստեղ, կամ սկան անել և ուղարկել մեզ»,-ասաց PanARMENIAN.Net ի հանրային կապերի պատասխանատու և PanMan նախագծի ղեկավար Արփինե Գրիգորյանը: 2012թ. հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում PanMan-ի շաբաթական ծաղրաքաղը անդրադարձել է երկրի քաղաքական, սոցիալական ու հասարակական առավել սուր և քննարկվող թեմաներին: Ծրագիրն իրականացվել է PanARMENIAN.Net –ի և մի խումբ նկարիչների հետ համատեղ: PanMan-ը ձգտել է ստեղծել այլընտրանքային լրատվության աղբյուր` յուրովի մատուցելով առկա սոցիալական խնդիրները և ամենաքննարկվող թեմաները: Նախագիծն իրականացվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում: «Կոմիքսը շատ զարգացած չէ մեր երկրում, և մենք փորձում ենք զարգացնել այս ժանրը` հատկապես խմբագրական կոմիքսները, որոնք շոշափում են ակտուալ թեմաներ»,-հավելեց նախագծի ղեկավարը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 7-ը: «PanMan» բաժինը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքի բովանդակությունը միայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որպեսզի արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորքը» (ԱՄՆ), «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |