Ալ Բուստան փառատոնի պաշտոնական նվագախումբը Հայաստանի երիտասարդականն էր17 ապրիլի 2014 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Կայացման ճանապարհը միշտ ավելի հեշտ է, երբ ստեղծագործական կոլեկտիվի կողքին լինում են հավատարիմ, աջակցող գործընկերներ: Գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար 2010թ-ից այդպիսին է նվագախմբի գլխավոր գործընկերը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի ձեռքբերումները, իրականացված ծրագրերը, ինչպես նաև անելիքներն ընթացիկ տարվա ընթացքում: Ասուլիսը սկսվել է անակնկալ ֆլեշմոբով. նվագախումբը կատարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ազդանշան-մեղեդին(Jingle), հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից: «Ի դեմս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, երկիրն ունի կայացած, ձևավորված հանդիսատես ունեցող անսամբլ, որը հասցրել է մասնակցել տարբեր փառատոների և արդեն կատարողական զգալի փորձ է կուտակել՝ ստեղծելով տարբեր շրջանների և ոճերի ստեղծագործությունների ընդգրկուն նվագացանկ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է աջակցել խոստումնալից նվագախմբին՝ հայ երաժիշտների սահուն սերնդափոխությունն ու երաժշտական հարուստ ավանդույթների փոխանցումն ապահովելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Չափազանց հաճելի է տեսնել, որ մեր աշխատանքը գնահատվում է. երիտասարդները մշտապես զգում են իրենց այնքա՜ն անհրաժեշտ աջակցությունը: Մենք շարունակելու ենք ստեղծագործել նույն խանդավառությամբ, զարգանալու ենք և պատվով ներկայացնելու հայ կատարողական արվեստն արտասահմանյան մեծ բեմերում»,-նշել է Սերգեյ Սմբատյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ նվագախումբը հնարավորություն է ունեցել համագործակցել ժամանակակից երաժշտական աշխարհի մեծ վարպետների հետ և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնել և՛ Հայաստանում, և՛ երկրի սահմաններից դուրս: Այս համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական ծրագրեր: Մասնավորապես` Hollywood Non-Stop համերգաշարը, որի շրջանակներում Երիտասարդականը հայ հանդիսատեսին է ներկայացրել հոլիվուդյան հայտնի ֆիլմերի կինո երաժշտություն՝ ժամանակակից մշակումներով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորել է նաև նվագախմբի` մարտի 17-ից 24-ը կայացած հերթական հյուրախաղը: Գլխավոր գործընկերոջ շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Սա մեծ իրադարձություն էր հայկական իրականության համար, քանի որ փառատոնի 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ որպես պաշտոնական նվագախումբ է ներկայացել հայաստանյան նվագախումբը: Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդականը համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, Ջանլուկա Մարչիանոյի, Անտոնիո Մենեսեսի և այլոց մասնակցությամբ հանդիսատեսին է ներկայացրել դասական երաժշտության լավագույն օրինակներ: Կայացած չորս համերգներն ունեցել են աննախադեպ հաջողություն և՛ հանդիսատեսի, և՛ երաժշտական քննադատների շրջանում: Դրանք լայնորեն լուսաբանվել են ԶԼՄ-ներով և արժանացել դրական արձագանքի: Վստահաբար, գլխավոր գործընկերոջ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեռ հետաքրքիր ծրագրեր կներկայացնի հավատարիմ երկրպագուների իր լսարանին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |