«Կեղեքված կինո». Վերականգնված «Նռան գույնն» առաջին անգամ կցուցադրվի Մոսկվայում

«Կեղեքված կինո». Վերականգնված «Նռան գույնն» առաջին անգամ կցուցադրվի Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Ուղերձ մարդուն» փառատոնի շրջանակում առաջին անգամ Մոսկվայում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնի» վերականգնված տարբերակը:

Այս տարի փառատոնում կներկայացվի «Կեղեքված կինո» անվանակարգը, որում ներառվել են նախկին Խորհրդային հանրապետությունների ռեժիսորների ֆիլմերը, որոնց աշխատանքները դարձել են սովետական գրաքննության զոհը:

«Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 27-ը: Մրցութային ցուցադրությունները նախատեսված են միաժամանակ Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայի վավերագրական կինոյի կենտրոնում:

Անվանակարգում ներկայացված որոշ ֆիլմեր ընդհանրապես կինովարձույթում չեն հայտնվել, մյուսները` խիստ սահմանափակ քանակով, երորդները տասնամյակներ շարունակ մնացել են պահոցներում, իսկ ռեժիսորներին ստիպել են անհամար կրկնօրինակներ նկարահանել:

«Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին Մոսկվայի «Վելիկան» կինոթատրոնում:

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և 2013-ին ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում: Ֆիլմի վերականգնված տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի (Cannes Classics) շրջանակում:

«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։

Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---