Երկու խումբ` երկու համերգ. Գարի Քեսայանի ջազ կվարտետը և «Բամբիռը» բարեգործական համերգներ կտան

Երկու խումբ` երկու համերգ. Գարի Քեսայանի ջազ կվարտետը և «Բամբիռը» բարեգործական համերգներ կտան

PanARMENIAN.Net - Տևական ընդմիջումից հետո դեկտեմբերի 6-ին Հայաստանում ելույթ կունենա հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քեսայանի կվարտետը: 1998-ին ԱՄՆ լավագույն ջազմեն ճանաչված Գարին երկար տարիներ աշխատել է Միացյալ Նահանգներում և գարծակցել բազմաթիվ հայտնի ջազմենների հետ: Բացի այդ նա բազմաթիվ երաժշտական ծրագրեր ունի` կապված գալիք տարվա և Ցաղասպանությանը նվիրված միջոցառումների հետ:

«Գարի Քեսայանի երաժշտությունը նոր քայլ է ջազում: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, նոր կերպարներ և իմպրովիզացիոն նորարարական մեթոդներ: Նրա երաժշտությունն ունկնդրին տանում է դեպի գեղեցկությունը, իսկ երաժշտության թարմությունն անմահ է: Այս աշխատանքները տալիս են հոգեկան բավականություն և զգացմունքային հավասարակշռություն` հավասարվելով ժամանակի ամենանշանակալի ստեղծագործություններին: Այնպիսի գործեր, ինչպիսիք են For You-ն և Silence-ը, սադրիչ և փայլուն են, մաքուր և նրբաճաշակ, անմահ սիրո մասին են և առաջնորդում են դեպի հավիտենականություն: «Գարի Քեսայանքառյակը» հանրաճանաչ և ամեուր սպասված նրբաճաշակ երաժիշտների միություն է: Գարներ Թոմասը և Ռիչարդ Թեյլորը ամերիկյան ջազի բարձրակարգ երաժիշտներ են»,- նրա մասին գրել է Los Angeles Times պարբերականը:

Գարի Քեսայանի ջազ կվարտետի սպասվող ելույթը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Դի Ջի Կոնտակտի» և «32 թատրոնի» կազմակորպած երկու համերգից մեկն է. դեկտեմբերի 5-ին տեղի կունենա «Բամբիռ» խմբի համերգը, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Համերգի ընթաքում կհնչեն բազմաթիվ ֆոլկ երգերի վերամշակված տարբերակները: Հատուկ հյուրն է «Բամբիռ» խմբի հիմնադիր Ջագը (Գագիկ Բարսեղյան):

«Բամբիռը», 2010-ին մասնակցելով Աթենքում կայացած երաժշտական միջազգային մրցույթին, գրավել է 3-րդ տեղը: Խումբը վերջին տարիներին համերգներով է հանդես եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իռլանդիայում:

Բարեգործական համերգներին ներկա կլինի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի` ֆրանսերեն դասավանդող դպրոցներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---