Այվազովսկու «Իններորդ ալիքը»` աշխարհի 10 լավագույն ծովանկարների ցանկում21 հուլիսի 2015 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» (1850) կտավն ընդգրկվել է արվեստի մասին միջազգային The Creative Business բլոգի աշխարհի 10 լավագույն կտավի ցանկում, որոնք պատկերում են փոթորկոտ ծովը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում աշխատանքները ներկայացված են Գերմանիայի, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Լավագույն կտավների տասնյակում են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629), Ուիլյամ Թյորների «Սառցե փոթորիկ» (1842), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883) և այլ: Ծովանկարիչ Այվազովսկին ստեղծել է մոտ 6000 կտավ. աշխատել է արագ` տեսողական հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիքը», «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, անկրկնելի արտահայտիչ լեզու: «Իններորդ ալիք»-ի ստեղծման մեջ նկարիչն օգտագործում է ծովի, մահաբեր իններորդ ալիքի մասին հայտնի ժողովրդական հավատամքը: Գեղանկարիչը պատկերել է ալեկոծ ծովը և նավաբեկյալ մարդկանց։ Արևի շողերը լուսավորում են հսկայական ալիքները, նրանցից ամենամեծը՝ իններորդ ալիքը, սպառնում է խորտակել մարդկանց: The Creative Business բլոգի նպատակն է սոցիալական մեդիայի միջոցով աշխարհին պատմել ընթացիկ ցուցահանդեսների, արվեստի աշխարհի իրադարձությունների մասին: Միաժամանակ, բլոգն արվեստը ներկայացնում է բիզնեսի տեսանկյունից՝ փորձելով ապացուցել, որ այդ աշխատանքները գնելը լավագույն ներդրումն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |