Մերի Քոչարյանը՝ մանկական «Նոր ալիք»-ի 3-րդ տեղում

Մերի Քոչարյանը՝ մանկական «Նոր ալիք»-ի 3-րդ տեղում

PanARMENIAN.Net - Ղրիմում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյանը 3-րդ տեղն է գրավել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհու պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը:

Մրցույթի առաջին օրը ժյուրիի անդամները Մերիի ելույթը գնահատել էին 94 միավոր, իսկ երկրորդ օրը նրանք գրեթե առավելագույն միավորներ էին շնորհել 11-ամյա երգչուհուն` նա հնարավոր 99–ից ստացել էր 98 միավոր, գրում է Newsarmenia.am-ը:

«Մանկական Նոր ալիքի» ժյուրին, ըստ ավանդույթի, գլխավորում էր մրցույթի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։ Ժյուրիի կազմում ներառված էին նաև Լև Լեշչենկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Յուլիա Սավիչևան, Ալեքսանդր Ռիբակը, Ալեքսանդր Իվանովը, Կատյա Իվանչիկովան (IOWA խումբ) և Ռոբերտո Քել Տորեսը։ Այս տարի մրցույթն, որին մասնակցում էր 15 պատանի երգիչ` 12 երկրից, անցկացվում էր օգոստոսի 11–ից 13–ը։ «Նոր ալիքի» բեմում մասնակիցների հետ զուգընթաց ելույթ էին ունենում շոու բիզնեսի աստղերը` Վալերիան, Թիմուր Ռոդրիգեսը, «Դիսկոտեկա Ավարիան», Նիկոլայ Բասկովը, Ժասմինը, Վալերի Լեոնտևը, Սոսո Պավլիաշվիլին, «Պիցցա», 5sta Family, «ԲանդԷրոս» խմբերը և ուրիշներ։

Մերի Քոչարյանը հանդես է գալիս Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլում։ Հանրությանը հայտնի է նաև իր անհատական կատարումներով:

«Մանկական Նոր ալիք-2011» մրցույթում հաղթել է 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանն Ուկրաինայից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---