«Ոսկե ծիրան»-ի տնօրենը՝ ՀՀ ազգային կինոակադեմիայի նախագահ

«Ոսկե ծիրան»-ի տնօրենը՝ ՀՀ  ազգային կինոակադեմիայի նախագահ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը: Որոշումը կայացվել է Ս. Փարաջանովի թանգարանում փետրվարի 5-ին տեղի է ունեցած Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ժամանակ:

Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով հանդես եկավ և ներկայացրեց չորս տարվա ընթցքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները: Խաչատրվայի թեկնածությունն առաջադրել էր հենց Նուրադյանը:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար է ընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Մարտ ամսին Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվի հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը:

Հարություն Խաչատրյանը հայտնի ռեժիսոր է, ՀՀ ժողովրդական արտիստ (2013), բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից՝ «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման պահից, փառատոնի գլխավոր տնօրենը։ 2013 թվականին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի գլխավոր տնօրենն է հանդիսանում մինչ օրս։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին:

1987-ին նկարահանված «Կոնդ» ֆիլմը նույն տարում արժանացել է Մոսկվայի Երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին, 1988 թ-ին ֆիլմն արժանացել է Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմի համար, 1988-ին արժանացել է նաև Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, 1989-ին դարձել է Մյունխենի Վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը, ստացել է Խարհրդային միության մի շարք հեղինակավոր մրցանակներ։ «Սպիտակ քաղաքը» ֆիլմը 1988-ին արժանացել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի «Արծաթե սեստերցի» մրցանակին, ընդգրկվել է աշխարհի մի շարք հեղինակավոր կինոփառատոնների ծրագրում, այդ թվում Ամստերդամի և Վենետիկի կինոփառատոների։

Նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ՝ «Հայկ. փախուստ» կինոնկարը Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին:

2015-ի հունիսին Խաչատրյանը ՌԴ կինոգետների գիլդիայի և Մոսկվայի միջազգային կինոփառատոնի (ՄՄԿՓ) մրցանակ է ստացել հայ կինոմատոգրաֆում մեծ ավանդի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---