Հայկական ֆիլմերը՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնում

Հայկական ֆիլմերը՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Հունիսի 23-30-ը կայանալու է Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնը, որի «Հատուկ ցուցադրություններ» ծրագրում ներկայացվելու է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը:

Այն ցուցադրվելու է հունիսի 24-ին և հունիսի 25-ին «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնում:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ է շահել և ընտանիքով մեկնել Ամերիկա: Հարություն Խաչատրյանը մոտ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Փառատոնի ոչ մրցութային «Սեքս, ուտելիք, մշակույթ, մահ» ծրագրում ներկայացվելու է Դավիթ Սաֆարյանի «28:94. Տեղական ժամանակ» (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ) ֆիլմը, փառատոնի պաշտոնական կայքին հղումով գրում է Panorama.am-ը:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է լիամետրաժ խաղարկային 12, վավերգրական 8, կարճամետրաժ 14 ֆիլմ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---