Okean Elzy-ի մենակատարը գլխավոր դերը կխաղա Ռոման Բալայանի նոր ֆիլմում

Okean Elzy-ի մենակատարը գլխավոր դերը կխաղա Ռոման Բալայանի նոր ֆիլմում

PanARMENIAN.Net - Okean Elzy ուկրաինական ռոք-խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը կխաղա գլխավոր դերը ռեժիսոր Ռոման Բալայանի նոր կինոնկարում:

Ինչպես հայտնել է ինքը Բալայանը, ֆիլմը կրելու է «Հրեշտակը» անունը: Նրա նկարահանումները կսկսվեն 2017 թվականի մայիսին: Չմանրամասնելով սյուժեն, ռեժիսորը նշել է, որ այն պատմելու է հոգեկան խնդիրներով 17-ամյա դեռահաս աղջկա մասին:

«Նա գտնվում է հոգեբուժարանում ու փախնում է այնտեղից ամեն տարի: Վերջում պարզվում է, որ նա, այնուամենայնիվ, բանականությունը չի կորցրել», - մեջբերում է Բալայանին Sputnik-Արմենիա ռադիոկայանը:

Ռոման Բալայանը տասնյակից ավել ֆիլմերի ռեժիսոր է: Ամենահայտնի գործերն են «Թռիչքներ երազում և արթմնի» և «Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը» կտավները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---