Հայաստանը մասնակցում է Իզմիրի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Հայաստանը մասնակցում է Իզմիրի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Իզմիր քաղաքում նոյեմբերի 1-ից 6-ը կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցելու է նաև Հայաստանը, թուրքական Hurriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Փառատոնի «Ոսկե կատու» մրցանակները բաշխվում են անիմացիոն, վավերագրական, փորձարարական և գեղարվեստական անվանակարգերում:

Ժյուրիի կազմում են դերասան Իրեմ Ալթուղը, օպերատոր Ուղուր Իչբեքը, ակադեմիկոս Նիկոլա Վուկջեվիչը և պրոդյուսեր Յոնցա Էրթյուրքը: Ժյուրիի նախագահն է ռեժիսոր Էրդոն Քըրալը:

Իզմիրի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 400 կարճամետրաժ ֆիլմ 78 երկրից, այդ թվում Իրանից, Գերմանիայից, Հայաստանից, Իտալիայից, Կուբայից, Աֆղանստանից, Ճապոնիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԵՄՆ-ից, Եգիպտոսից, Չինաստանից, Իրաքից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---