Այվազովսկին ռուսաստանցի ամենաթանկ նկարիչների առաջին տասնյակում է16 փետրվարի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի ծոցի տեսարանը» կտավը, որը ստեղծվել է 1856-ին, ներառվել է այն ռուսաստանցի նկարիչների առաջին տասնյակում, որոնց կտավները վերջին 5 տարում վաճառվել են ամենաբարձր գներով` The Art Newspaper-ի վարկածով: Պարբերականը ներկայացրել է ռուսաստանցի նկարիչների կտավների ցանկը, որոնք ամենամեծ գումարով են վաճառվել 2012-2016թթ.: Այվազովսկու կտավը 2012-ի ապրիլի 24-ին վաճառվել է Sothebys-ում 5.2 մլն դոլարով, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Ամենաթանկն է ճանչվել Վասիլի Կանդինսկու «Չճկվողն ու ծալվածը» կտավը, որը վաճառվել է աճուրդում 23 մլն դոլարով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի ականավոր դեմքերը» շարքում ՌԴ ԿԲ-ն մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ կթողարկի: Հուշադրամը շրջանառության մեջ կդրվի 2017-ի երկրորդ կիսամյակում մինչև 3000 քանակով և 2 ռուբլի արժողությամբ: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: 2017-ի մայիսին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես կբացվի Երևանում: Այդ մասին հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |