Ռոք Ֆեսթ՝ Սևանա լճի ափին22 հուլիսի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ռոքի սիրահարների համար MadFest-ը կազմակերպում է ռոքի 2 օր Սևանա լճի ափին։ Հուլիսի 29-ին՝ առավոտյան ժամը 8:oo-ին, կազմակերպվելու է մասնակիցների գնացքով տեղափոխությունը Երևանից Սևան։ Հուլիսի 29-ին և 30-ին ցերեկային ժամանցն ու afterparty-ն կապահովեն Rijj Hower-ն ու Lucy Sówa-ն։ Երեկոյան կսկսվի Ռոք Ֆեսթը՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ՝ Vostan Hayots, Mad Nation, Lousnelius, FairWind, Aratta Band, Adana Project, INOGEN, Lab.Docz և այլոք։ Հատուկ հյուր՝ The Band 36.6: Օրվա ընթացքում սպասվում են ջրային ատրակցիոններ, հետաքրքիր խաղեր, ժամանց և անակնկալներ կազմակերպիչների կողմից։ Իսկ երեկոները կանցկացնենք մեծ խարույկի շուրջ բալլադային ռոք երաժշտության ուղեկցությամբ։ Գիշերակացի համար բոլոր ցանկացողները կարող են օգտվել վրաններից, որոնք կտրամադրվեն կազմակերպիչների կողմից։ Վրանների արժեքը ըստ տեղի և չափի կտատանվի՝ անձը 1000, 1500, 2000 դրամի սահմաններում։ Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ: Տոմսերը արդեն վաճառվում են հետևյալ վայրերում՝ Stop Club, Ants-Yerevan, Pepper Burger Bar, Irish Pub, 80's Pub, Art Cafe Van Gogh, Էօն/aeon, Calumet Ethnic Lounge Bar: Կարդացեք նաև՝ Ծաղկաձորի EPIC ռոք փառատոնը՝ ԱՊՀ երաժշտական իրադարձությունների թոփ 5-ում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |