// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փարիզի ահաբեկչությունը կանխած հայը Քլինթ Իսթվուդի ֆիլմում կմարմնավորի ինքն իրեն (վիդեո)

Փարիզի ահաբեկչությունը կանխած հայը Քլինթ Իսթվուդի ֆիլմում կմարմնավորի ինքն իրեն

PanARMENIAN.Net - Սորբոնի համալսարանի ծագումով հայ դասախոս Մարկ Մուղալյանը մարմնավորում է ինքն իրեն 2015 թվականին Ամստերդամ-Փարիզ ճեպընթացում իր մասնակցությամբ կանխված ահաբեկչական գործողության մասին պատմող՝ ամերիկացի ռեժիսոր Քլինթ Իսթվուդի 15:17 to Paris ֆիլմում: Այս մասին գրում է The Armenian Weekly պարբերականը:

The 15:17 to Paris-ի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 9-ին:

Նշվում է, որ ֆիլմում նկարահանվել է նաև Մուղալյանի կին Իզաբել Մուղալյանը, որը կանխված ահաբեկչական գործողության օրը նույնպես եղել է գնացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան Warner Bros. Pictures կինոարտադրող ընկերությունը հրապարակել է ֆիլմի թրեյլերը:

2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող ճեպընթացի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատում է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցնում է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձում է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակում է Մուղալյանի վրա և վիրավորում նրան: Օգնության են հասնում ճեպընթացի երեք ամերիկացի ուղևոր, որոնց հաջողվում է վնասազերծել ահաբեկչին:

Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացին և մեկ բրիտանացի:

 Ուշագրավ
Օրինակ, Alexander McQueen ապրանքանիշի ամառային կոշիկների մեկնարկային գինը 12 դոլար է
«That’s What I Like»-ը ճանաչավել է տարվա լավագույն երգը
Սերիալի նախավերջին` 8-րդ եթերաշրւանը հեռարձակվել էր 2017 թվականին:
Թրիլերը կնկարահանի ռեժիսոր Ջո Բերլինգերը, ֆիլմի աշխատանքային անվանումն է՝ «Չափազանց վտանգավոր, ապշեցուցիչ չար ու գարշելի»