Կանադացի ռեժիսորը 2019-ին պատմական թրիլեր կնկարահանի ՀՀ-ում

Կանադացի ռեժիսորը 2019-ին պատմական թրիլեր կնկարահանի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Կանադացի ռեժիսոր Ջոն Ֆելոնի «Հերետիկոս» պատմական թրիլերը կնկարահանվի Հայաստանում 2019 թվականին: Ֆիլմում նկարահանվելու են կինոաստղեր Փոլ Սլոնը և Մարք Լասոնը: Այս մասին հայտնում է Bloody Disgusting կայքը:

Ֆիլմը պատմում է Երկրորդ խաչակրաց արշավանքից հետո հայրենիք վերադարձած երկու ասպետի մասին, ովքեր ստիպված են պայքարել այստեղ անխիղճ թշնամիների դեմ, ինչպես նաև փախչել իրենց հետապնդող առեղծվածայի մարդասպանից:

«Հերետիկոսի» սցենարիստներն են Ֆելոնը և Քարիմ Չերիգուինը:

Ջոն Ֆելոնը հեղինակել է նաև American Muscle (Ամերիկյան ուժ), The Shelter (Ապաստանը) ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---