Vader խմբի՝ Տիկնիկայինում չեղարկված համերգի նոր վայրը հայտնի է 4 հոկտեմբերի 2019 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Լեհական Vader դեթ մետալ խմբի համերգը կայանալու է նախատեսված օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 20։00-ին Poligraf ակումբում: Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ Zhesht Events-ն իր ֆեյսբուքյան էջում: «Մենք ապշած ենք ամբողջ աշխարհից ստացված աջակցության խոսքերից։ Աջակցություն հայտնեցին նաև Poligraf-ի մեր ընկերները, ովքեր մեծահոգաբար առաջարկեցին իրենց ակումբը համերգի անցկացման համար»,- գրված է կազմակերպչի ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ Տիկնիկային թատրոնը չեղարկել էր լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Ամեն ինչ սկսվել էր ԱՄՆ-աբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունից առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում» ու դրան հետևած սոցցանցային ալիքից։ Համերգի չեղարկումը քննադատել էին նաև հայ երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: Vader խումբը համարվում է լեհական դեթ մետալի վետերաններից: Vader-ը ստեղծվել է 1983 թվականին՝ անունը վերցնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկից։ Կարդացեք նաև Տիկնիկայինի տնօրեն Ռուբեն Բաբայանի մեկնաբանությունը իրավիճակի կապակցությամբ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |