ՀՀ-ն Բեռլինալեի կինոշուկայում առաջին անգամ իր տաղավարը կունենա

ՀՀ-ն Բեռլինալեի կինոշուկայում առաջին անգամ իր տաղավարը կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանը 2020-ին առաջին անգամ առանձին տաղավարով կներկայանա Բեռլինալեի շրջանակում անցկացվող՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM), տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Փետրվարի 20-27-ը կայանալիք Բեռլինալեի շրջանակում արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, մանրամասնել է տաղավարի աշխատանքների մասին։

Ըստ նրա՝ տաղավարը հնարավորություն կտա հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն)։

Հատուկ Բեռլինալեի կինոշուկայի համար՝ Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որում ներկայացված են բոլոր այն կինոգործիչները, ովքեր նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր՝ արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։

Հայկական տաղավարը գտնվելու է Մարիոթ հյուրանոցում, համար 125 տաղավարում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---