ԿԳՄՍ նախարարը՝ գիրք նվիրելու օրվա մասին. Լավագույն ավանդույթները պետք է շարունակվեն19 փետրվարի 2020 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նշել, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակական լինեն: Հարությունյանը հայտնել է նաև, որ մասնակցում է «Քվանտ» վարժարանում աշակերտների կազմակերպած գրքերի տոնավաճառին, որի հասույթը փոխանցվելու է կրթամշակութային ծրագրեր իրականացնող «Կողբ» հիմնադրամին: Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008-ից՝ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Փետրվարի 19-ին ՀՀ-ում անցկացվում են գրական միջոցառումներ, հանդիպումներ գրողների հետ, ընթերցասերերն էլ իրար գրքեր են նվիրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |