Հրապարակվել է Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008թթ.» հոդվածների ժողովածուն

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008թթ.» հոդվածների ժողովածուն: Գրքում, բացի իրադարձությունների մանրամասն նկարագրությունից, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել Ջավախքի հայերի կյանքի վրա հայ-վրացական հարաբերությունների հետեւանքով, մանրամասն վերլուծություն է անցկացվել բոլոր այն միջպետական համաձայնագրերի, որոնք վերաբերվում են Ջավախքին:



«Հոդվածների ժողովածուն հրապարակվել է Ջավախքի հարցում միասնական պետական հայեցակարգի բացակայության պատճառով, որի հետեւանքով ամեն մի քաղաքական գործիչ շահարկում է ստեղծված իրավիճակը սեփական շահից ելնելով»,-ասել է գրքի հեղինակը:



Վ.Սարգսյանի «Ջավախքը 1988-2008թթ.» հոդվածների ժողովածուն նվիրված է վերջին 20 տարիներին Ջավախքում կատարված իրադարձություններին: Հեղինակը ներկայացրել է իրադարձությունները հայ-վրացական հարաբերությունների լույսի ներքո:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---