Վալերի Գերգիեւը պարգեւատրվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային եւ նրա ամուսնուն` անվանի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, դիրիժոր Վալերի Գերգիեւին եւ դաշնակահար Դենիս Մացուեւին:



«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ անվանի դեմքեր: Վերջերս նախագահ Մեդվեդեւի հետ կայացած հանդիպման ժամանակ հումանիտար ասպարեզում երկու երկրների լայն համագործակցությունը մեծ գնահատական է ստացել: Հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը, միջոցառումների հագեցած ծրագիրը եւս մեկ անգամ խոսում է երկու ժողովուրդների ամուր հոգեւոր կապերի մասին»,- ընդգծել է Սարգսյանը:



«Ես մեծ ուրախությամբ եւ առանձնահատուկ զգացմունքներով եմ եկել Հայաստան»,- ընդգծել է դիրիժոր Վալերի Գերգիեւը, ավելացնելով, որ աշխարհի տարբեր բեմերում ելույթ են ունենում տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը, հիրավի, կարող է հպարտանալ:



Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորին հանձնվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---