Երեւանում բացվել է «Բուլղարիան իր ողջ փայլով» լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Բուլղարիայի մշակույթի տարվա շրջանակներում ՀՀ Ճարտարապետների տանը երկու երկրների մշակույթի փոխնախարարներ Գագիկ Գյուրջյանն ու Իվան Տոկաջիեւը բացել են «Բուլղարիան իր ողջ փայլով» լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատմում է Բուլղարիայի վանքերի ու սրբավայրերի մասին:



«Լուսանկարներն իմ 4-ամյա աշխատանքի արդյունքն են: Լուսանկարչական ցուցահանդեսը վերջին 2 տարում ներկայացվել է 10 եվրոպական երկրներում: Իսկ Հայաստանն առաջինն է հետխորհրդային երկրներից, որտեղ այն ցուցադրվում է»,-PanARMENIAN.Net ին թղթակցին է ասել հեղինակը` լուսանկարիչ Տոշո Պեյկովը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---