Երեւանում թանգարանային մենեջմենթի դասընթացներ կկայանան 4 հունիսի 2009 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Երեւանում թանգարանային մենեջմենթի չորսօրյա դասընթացներ կկայանան: Դասընթացներին կմասնակցեն մասնագետներ Հայաստանի զանազան շրջանների 27 թանգարաններից:Դասընթացները նախապատրաստել են 4 թանգարաններ` «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երեւանի Պատմության թանգարանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը ՅՈՒԵՍԿՈ-ի, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության Միջպետական հիմնադրամի եւ Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ: «Հունիսի 11-14 կայանալիք դասընթացների ծրագրի մեջ ներառված են ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքներ: Աշխատանքի այդպիսի սկզբունքը զգալի արդյունքների հասնելու հնարավորություն կընձեռի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Հայաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից մասնագետները զեկույցներ կներկայացնեն մշակութային ժառանգության պահպանման, ցուցադրությունների գիտական կոնցեպցիաների, պատմահնագիտական թանգարանների ժամանակակից խնդիրների վերաբերյալ եւ այլն: Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին Այսօր` փետրվարի 11-ին Մոսկվայի տանը կայացավ «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան փակ պրեմիերան «Իսթերն փրոմոուշեն» ընկերությունը փոշմանել է Վրաստան բերել Էլթոն Ջոնին. չեն գտնվել հովանավորներ, որոնք կկարողանային ֆինանսավորել համերգը Նա բրիտանական հանրահայտ The Beatles քառյակի վերջին մասնակիցն է, ով արժանացել է այդ պատվին |