Երեւանում մահացել է անիմատոր Ռոբերտ Սահակյանցը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մահացել է հայ տաղանդավոր անիմատոր Ռոբերտ Սահակյանցը: Մահը վրա է հասել երկարատեւ հիվանդությունից եւ բարդ վիրահատությունից եհտո: Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950թ-ն Բաքվում: 1964թ-ից ապրել է Երեւանում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 4 տարի Խաչատուր Աբովյանի անվան համալսարանը հաճախելուց հետո 1972թ-ին հեռացվել է` դասերին չհաճախելու պատճառով: Բայց այդ ժամանակ նա արդեն աշխատում էր (1970թ-ից) «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ - մուլտիպլիկատոր, իսկ 1972թ-ից ռեժիսոր - մուլտիպլիկատոր: Ռոբերտ Սահակյանցը հանդիսացել է իր գրեթե բոլոր ֆիլմերի սցենարի հեղինակը եւ բեմադրող ռեժիսյորը: Իր ֆիլմերի ընդհանուր թիվը հասնում է 30-ի (եթե հաշվի առնենք նաեւ ավանդական 10 կամ 30 րոպեանոց ֆիլմերը, ինչպես նաեւ այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են ОРТ-ի եւ Հայկական հեռուստատեսության համար, ապա ֆիլմերի թիվը հասնում է հարյուրի): Ռոբերտ Սահակյնցը հանդիսացում է նաեւ «Հայֆիլմի» նկարահանած անիմացիոն այլ ֆիլմերի համահեղինակ: Նրա ֆիլմերն արժանացել են մրցանակների միջազգային եւ համախորհրդային

կինոփառատոններում. Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Կիեւում, Երեւանում, Մոսկվայում եւ Թալինում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---