Գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանին հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրը

PanARMENIAN.Net - Գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանին հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրը:



Նկարիչը պարգեւատրվել է ժամանակակից գեղանկարչության զարգացման մեջ ունեցած ավանդի, հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ «Պուլսար» բրոնզե քանդակի համար: Այն տեղադրվել է Բոխում (Գերմանիա) քաղաքի լյութերական եկեղեցու բակում 2006թ. նոյեմբերի 19-ին: Միաժամանակ եկեղեցում տեղի է ունեցել Վարդանյանի 20 բրոնզե աշխատանքների ցուցահանդեսը:



Եվ ի տարբերություն ՀՀ մշակույթի նախարարության, որը միայն վերջերս է «Պուլսարի» տեղադրման եւ ցուցահանդեսի մասին տեղեկությունը զետեղել իր կայքում, գերմանական ԶԼՄ-ները ժամանակին են հրապարակել իրենց դրական արձագանքները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---