Հոլիվուդում ֆիլմ են նկարահանում Վարդան Մամիկոնյանի ու Ավարայրի ճակատամարտի մասին

PanARMENIAN.Net - Հոլիվուդում ընթանում են ռեժիսոր Ռոջեր Կուպելյանի «Բյուզանդիայից դեպի արեւելք կամ Միմիկոնյանի պայքարը հանուն հավատի» ֆիլմը: Ֆիլմը պատմում է հայ ժողովրդի պատմության ամենակարեւոր ճակատամարտերից մեկի` Ավարայրի ճակատամարտի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Հայ ընդհանուր բարեգործական միությունն (AGBU) արդեն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ֆիլմի ստեղծմանը: Ֆիլմի սաունդտրեկը համաձայնել է գրել System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը:



Ռոջեր Կուպելյանը մասնակցել է հոլիվուդյան այնպիսի ֆիլմերի նկարահանմանն, ինչպիսիք են «Չարլի Վիլսոնի պատերազմը», «Մատանիների տիրակալը», »Պատերազմ», «Տերմինատոր-4»-ը:



Մեր թվարկության 451թ. մայիսի 26-ին 66-հազարայող հայկական զորքը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Ավարայրի դաշտում հանդիպեց 220-հազարանոց պարսկական բանակի հետ: Այդ ճակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ կրեցին, քաջերի մահով ընկավ նաեւ Վարդան Մամիկոնյանը: Սակայն, հանդիպելով հայերի կատաղի դիմադրությունը եւ հսկայական կորուստներ կրելով, պարսիկները ստիպված էին հրաժարվել ոտնձգություններից քրիստոնեության եւ հայ ժողովրդի ազգային ինքնատիպության դեմ:
 Ուշագրավ
Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին
Այսօր` փետրվարի 11-ին Մոսկվայի տանը կայացավ «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան փակ պրեմիերան
«Իսթերն փրոմոուշեն» ընկերությունը փոշմանել է Վրաստան բերել Էլթոն Ջոնին. չեն գտնվել հովանավորներ, որոնք կկարողանային ֆինանսավորել համերգը
Նա բրիտանական հանրահայտ The Beatles քառյակի վերջին մասնակիցն է, ով արժանացել է այդ պատվին