Հրատարակվել է «Հասկ» հայագիտական տարեգիրքը եւ Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված մատենաշարի առաջին հատորը25 նոյեմբերի 2009 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հրատարակվել է «Հասկ» հայագիտական տարեգիրքը, որն այս տարի նվիրված է Հայկական Կիլիկիային: Հատորն ընդգրկում է «Հայկական Կիլիկիա» գիտաժողովի նյութերը, որ տարեսկզբին կազմակերպել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Գիրքը պատմում է Հայկական Կիլիկիայի, նրա պատմության, աշխարհագրության, մշակույթի, քաղաքականության, բանակի, կենցաղի, կրոնի մասին: 2009-ին «Հասկը» հրատարակվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով: Նույն հիմնադրամը ֆինանսավորել է նաեւ Ադանայում հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված մատենաշարի առաջին հատորի լույս ընծայումը: Այս մատենաշարի շրջանակներում կհրատարակվեն բոլոր փաստագրական նյութերը հայերի Ադանայի կոտորածի վերաբերյալ: Երկու աշխատությունները լույս են տեսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տպարանում: Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին Այսօր` փետրվարի 11-ին Մոսկվայի տանը կայացավ «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան փակ պրեմիերան «Իսթերն փրոմոուշեն» ընկերությունը փոշմանել է Վրաստան բերել Էլթոն Ջոնին. չեն գտնվել հովանավորներ, որոնք կկարողանային ֆինանսավորել համերգը Նա բրիտանական հանրահայտ The Beatles քառյակի վերջին մասնակիցն է, ով արժանացել է այդ պատվին |