Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցահանդես է բացվել, որը նվիրված է նկարիչ Ստեփան Թարյանի 110-ամյակին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 25-ն ցուցահանդես է բացվել, որը նվիրված է ժողովրդական նկարիչ Ստեփան Թարյանի 110-ամյակին: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ստացան դիտել Ստեփան Թարյանի գործերը:



«Սկսած 1926 թ-ց նկարիչը կազմակերպել է ավելի քան 20 ցուցահանդես, որոնցից երկուսը անհատական էին: Նրա գործերը ներկայացվել էիրն Խորհրդային Միության մի շարք քաղաքներում եւ տարբեր միջազգային մշակութային կենտրոններում», - իր հոր ստեղծագործական կյանքի մասին պատմեց նրա որդին: Նրա խոսքերով, Թերյանի ընտանիքը մտադիր է բացել Երեւանում Ստեփան Թարյանի անվան թանգարան եւ համապատասխան խնդրանքով դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն:



Ստեփան Թարյանը հայտնի է ոչ միայն որպես նկարիչ, այլ նաեւ քանդակագործ, արվեստաբան, կինոգետ: Ծնվել է Թբիլիսիում 1899 թ-ն, օգոստոսի 17-ն: Ավարտել է Պետերբուրգի Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիան:
 Ուշագրավ
Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին
Այսօր` փետրվարի 11-ին Մոսկվայի տանը կայացավ «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան փակ պրեմիերան
«Իսթերն փրոմոուշեն» ընկերությունը փոշմանել է Վրաստան բերել Էլթոն Ջոնին. չեն գտնվել հովանավորներ, որոնք կկարողանային ֆինանսավորել համերգը
Նա բրիտանական հանրահայտ The Beatles քառյակի վերջին մասնակիցն է, ով արժանացել է այդ պատվին