Հայտնի են դարձել «Վահան Թեքեյան» մրցանակի դափնեկիրներն 9 անվանակարգերում

PanARMENIAN.Net -
Փետրվարի 9-ին Երեւանի Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակները հանձնվել են 9 անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթող ստացավ պատվոգիր եւ 1000 դոլարի չափով դրամական պարգեւ:



«Գեղարվեստական գրականություն» անվանակարգում մրցանակի է արժանացել Հրաչյա Թամրազյանը «Մայր հղացք» բանաստեղծությունների ժողովածուի համար, «Գեղանկարչություն» անվանակագրում` Սրապիոն Դանիելյանը «Գաղթ» գեղանկարի համար, «Քանդակագործություն» անվանակարգում` Լեւոն Թոքմաջյանը «Վահան Թեքեյան» քանդակի համար:



«Արմատներ» հաղորդաշարի համար «Ռադիո եւ հեռուստատեսություն» անվանակարգում դափնեկիր դարձվ Լուսինե Նազարյանը, «Երաժշտություն» անվանակարգում` Վահրամ Բաբայանը «Լարային կվարտետ թ. 7» ստեղծագործության համար: «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակարգում հաղթող է դարձել Սամվել Բաղդասարյանը «Ականջդ կանչի, Մայր Հայաստան» բեմականացման համար, «Թատրոն» անվանակարգում` Նարինե Մալյանը «Պատմություններ գնացքում» ներկայացման համար, «Թերթում լավագույն հրապարակման համար» «Ազգի» թղթակից Մելանյա Բադալյանը մշակութային թեմաներով հոդվածների համար: «Արա Մարալ» մանկապատանեկան անվակարգում դափնեկիր դարձավ Երվանդ Մանարյանը 2007-2008թթ. աշխատանքների համար



Իսկ բարձրագույն պարգեւին` «Ադամանդակուռ Արարատին» արժանացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդպիսով Կենտրոնը շնորհավորել է վարչապետին 50-ամյակի կապակցությամբ:



«Թեքեյան» մշակութային կենտրոնի առաջին մրցույթը հայտարավել է 2001թ.: Այն ժամանակ կար 4 անվանակարգ: Տարիների ընթացքում դրանց թիվը հասավ 11-ի: Մրցույթին մասնակցում են ՀՀ քաղաքացիներ եւ սփյուռքահայեր: Տարբեր տարիներին մրցույթում հաղթել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, քանդակագործներ Էմին Գազազն ու ուրիշներ:





Վահան Թեքեյան

Վահան Թեքեյանը ծնվել է 1878թ. Կոնստանդինոպոլսում: Ճամփորդել է Արեւմտյան Եվրոպայով, հետո ապրել է Եգիպտոսում: 1905թ. Կահիրեում Մ.Քյուրքչյանի հետ հիմնել է «Շիրակ» ամսագիրը, 1915թ. հրատարակել է «Արեւ» թերթը, 1922թ. Կոնստանդինոպոլսում` «Բարձրավանքը»: 1901թ. Փարիզում հրատարակվել է Թեքեյանի առաջին «Մտորումներ» ժողովածուն: Նա հրատարակել է «Հրաշալի կիրակի» (1914), «Կեսգիշերից մինչեւ լույս» (1920), «Սեր» (1933), «Հայկական երգեր» ժողովածուները: Նա նաեւ «Եթե թույլ տա Տերը» վեպի հեղինակն է: Վախճանվել է 1945թ. Կահիրեում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---