Սամվել Կարապետյան. Պայմանավորվածությունը Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցու վերականգնման մասին` լոկ խոստում է

PanARMENIAN.Net -
«Պայմանավորվածությունը Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցու վերականգնման մասին` փուչ խոստում է: Ըստ իս, եկեղեցին փլուզվել է լքված լինելու պատճառով, ինչին նպաստեցին վրաց իշխանությունները»,-փետրվարի 15-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ընդգծել է ճարտարապետության պատմության մասնագետ Սամվել Կարապետյանը:



Նա նշել է նաեւ այն անտարբերությունը, որին մատնված է Սբ. Նշան եկեղեցին հայ համայնքի կողմից, որտեղ, ինչպես պարզվում է, շներ են բուծել: «Սակայն 18-րդ դարի այս եկեղեցու դեպքում, որը 2002թ. հրդեհվեց, մենք տեսնում ենք լիակատար անտարաբերություն: Եվ միայն երբ վրացական կողմը մաքրելու պատրվակով կսկի վրացականացնել այն, հայ համայնքը կսկսի բողոքել»,-ասել է Սամվել Կարապետյանը:





Սբ.Գեւորգ Մուղնեցոնց եկեղեցի

Թբիլիսիի Սբ.Գեւորգ Մուղնեցոնց եկեղեցին կառուցվել է 1356թ.: 1763թ. Սբ.Գեւորգ Մուղնեցոնց եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Վրաստանի յոթ եկեղեցիներից մեկը: 1795թ. եկեղեցին կողոպտվեց: 1852-93թթ. եկեղեցում մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին: Եկեղեցու բակում են թաղված մանկավարժ ու խմբագիր Նիկողայոս Խոտորյանը, բարերար Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, ինչպես նաեւ եկեղեցու սպասավորներ: 2009թ. նոյեմբերի 19-ի գիշերը փլուզվեց եկեղեցու գմբեթը: Ավելի ուշ Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները պայմանավորվեցին վերականգնել Թբիլիսիի Սբ.Գեւորգ Մուղնեցոնց եկեղեցին:
Աղբյուրը` www.hayinfo.ru:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---