// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Արարատից Սիոն» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում դիտումների քանակով առաջ է անցել «Ավատարից»

«Արարատից Սիոն» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում դիտումների քանակով առաջ է անցել «Ավատարից»

PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնում եղել է «Արարատից Սիոն» ֆիլմի 20 000 ցուցադրություն և դիտումների քանակով այն առաջ է անցել «Ավատարից»: Մայիսին կինոթատրոն այցելած հանդիսատեսի 92 տոկոսը եկել էր կինոթատրոն այդ ֆիլմը դիտելու համար»,-հայտնել է կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոնյանը:

«Արարատից Սիոն» ֆիլմը մրցանակ է ստացել «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում Մեծ Բրիտանիայի Swansea Bay Film Festival կինոփառատոնում:

Ֆիլմը հայտնվել է ևս 8 փառատոների եզրափակչում և կներկայացվի նաև Մոսկվայի կինոփառատոնում և Կոլորադոյի Docuwest փառատոնում:

«Մեզ համար շատ հաճելի է, որ դրական արձագանքները հայաստանյան ֆիլմի մասին ստիպեցին, որ այն դիտեն նաև սփյուռքահայերը, օրինակ, Լոնդոնում մենք ցուցադրեցինք ֆիլմն անշլագի պայմաններում»,-նշել է ֆիլմի պրոդյուսեր, քահանա Մեսրոբ Արամյանը` հավելելով, որ դրական արձագանքը ցույց տվեց, որ հայ հանդիսատեսի ճաշակը չկարողացան փչացնել նույնիսկ ցածրորակ հեռուստահաղորդումները:

 Ուշագրավ
Նա տեղեկացրել է՝ աշխատում է հեռու մնալ Թուրքիայից
Ալբոմի կոմպոզիցիաներից 2-ը հիմնված է հայկական մեղեդիների վրա
Օրինակ, Alexander McQueen ապրանքանիշի ամառային կոշիկների մեկնարկային գինը 12 դոլար է