Հայաստանի տաղավարը լավագույնն է ճանաչվել Ազգային մշակույթների հանրապետական փառատոնում 9 հունիսի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-6-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվեց Ազգային մշակույթների հանրապետական 8-րդ փառատոնը: Փառատոնին մասնակցեցին Բելառուսում բնակվող 34 ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում Բելառուսի 6 մարզերի և մայրաքաղաք Մինսկի հայ համայնքների ներկայացուցիչները: Եռօրյա փառատոնի ընթացքումամենաբարձր գնահատականի արժանացան հայկական պարի, կենցաղի ներկայացումները, խոհանոցը, ինչի շնորհիվ էլ հայկական տաղավարը ճանաչվեց լավագույնը: Փառատոնի հանդիսավոր բացմանը մասնակցեց աշխատանքային այցով Գրոդնոյի մարզ ժամանած Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որը Գրոդնոյի մարզպետ Սեմյոն Շապիրոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց Բելառուսում բնակվող ազգությունների համերաշխ գոյակցմանը նպատակաուղղված Բելառուսի պետական քաղաքականությունը, երկրի իշխանությունների կողմից բելառուսահայության նկատմամբ ցուցաբերվող ջերմ և ուշադիր վերաբերմունքը: ՀՀ դեսպանըև մարզպետը քննարկեցին նաև հայ-բելառուսական ապակենտրոնացված, մասնավորապես` ՀՀ Շիրակի մարզի և Բելառուսի Գրոդնոյի մարզի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցեր: Հանդիպելով Գրոդնոյի հայ համայնքի հետ, դեսպան Խաչատրյանը տեղեկացրեց ՀՀ ներքաղաքական կարևոր իրադարձությունների, արտաքին քաղաքականության ասպարեզում ծառացած խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին: ՀՀ դեսպանըկարևորեց Հայաստան-Սփյուռք կապերի առավել ընդլայնման և խորացման գործընթացի շրջանակներում բելառուսահայ համայնքի ներգրավվածության և Հայաստանի հետ գործակցության զարգացման անհրաժեշտությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |