Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդես

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կներկայացվեն Չինաստանի գեղատեսիլ վայրերի, բնապատկերների, մշակութային հարստության, սոցիալ-տնտեսական նվաճումները ներկայացնող շուրջ 60 լուսանկարներ:

30° հյուսիսային լայնությունը ձգվում է Տիբեթի ինքնավար շրջանով, Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներով, Չունցին և Շանհայ քաղաքներով, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---