Պաշտոնապես բացվեց «Հայֆեստ» փառատոնը 1 հոկտեմբերի 2010 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Սոֆոկլեսի, Չեխովի, Սունդուկյանի, Շեքսպիրի, Ստանիսլավսկու, Մոլիերի և Սարոյանի ամենահյատնի արտահայտություններով բացվեց 8-րդ միջազգային թատերական «Հայֆեստ» փառատոնը: Այդպիսով, ցուցադրվեցին փառատոնի նոր պաստառներն ու հնչեց փառատոնի կարգախոսը՝ «Ո՞վ է հաջորդը»: «Յուրաքանչյուր մարդ 5 զգացողություն ունի, սակայն, ըստ իս, ամենակարևորը շոշափումն է: Մենք հիանում ենք աշխարհի մեծերով, որոնք իրենց հետքն են թողել պատմության մեջ, իսկ դուք պետք է լարեք ձեր բոլոր զգացողությունները, գուշակելու համար, թե ով է հաջորդը»,-ասել է High Fest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը բացման արարողության ժամանակ: Փառատոնը բացվեց իրանական «Աննատ» ներկայացմամբ: Այն պատմում է պարսիկ կնոջ կենցաղի մասին երեք դերասանուհիների կատարմամաբ: «Սա լավ ներկայացում է, սակայն փառատոնի բացման համար այն այնքան էլ հարմար չէր, քանի որ ներկայացումը փոքր լսարանի համար է նախատեսված: Այնտեղ շատ են փոքր մանրուքները, որոնք հարկավոր է փորք դահլիճում դիտել, ուստի ներկայացումը կցուցադրվի նաև հոկտեմբերի 2-ին Պետական տիկնիկային թատրոնում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի իրանական ծրագրի պատասխանատու Ալբերտ Բեկջանյանը: Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը: Փառատոնի շրջանակներում հանդես կգան Imitating the dog-ը Մեծ Բրիտանիայից, «Լուդեմ» թատրոնը Չեխիայից և The Charlestown Working Theater ԱՄՆ-ից: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև Թատրոնների ու իրադարձությունների միջազգային ասոցիացիայի տարեկան խորհրդաժողովը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |