Երևանում բացվել է «Մարաշի ասեղնագործությունը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի պատմության թանգարանը բացվել է «Մարաշի ասեղնագործությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Կիլիկյան Հայաստանի մի շարք պատմական քաղաքների հայ վարպետների աշխատանքները:

Կիլիկյան Հայաստանի Մարաշ քաղաքը հայտնի էր իր ասեղնագործության դպրոցով, իր յուրօրինակ կարատեսակներով, որոնք հայտնի են «Մարաշի կար» անվամբ: Ասեղնագործությունը քաղաքային մշակույթը ներկայացնող կիրառական արվեստի չճյուղ է և պատահական չէ, որ Մարաշի հայտնի ասեղնակարերը ներկայացնող 19-20 դարերի շուրջ 80 աշխատանք այսօր ներկայացված է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Ներկայացված աշխատանքների մի մասը մասնավոր հավաքածուներից է, մյուսը՝ Հալեպի Մշակութային միության թանգարանի նմուշներն են:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Մարաշի հայրենակցական միությունը, Հալեպում ՀՀ հյուպատոսությունը, ՀՀ ԳԱԱ-ն և Երևան քաղաքի պատմության թանգարանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---