Live Legend. Սարա Քոնորի համերգը Երևանում չի կայանա

Live Legend. Սարա Քոնորի համերգը Երևանում չի կայանա

PanARMENIAN.Net - Փոփ-երգչուհի Սարա Քոնորի` մարտի 8-ին Երևանում ծրագրված համերգը չի կայանա: Ինչպես ասվում է Live Legend Entertainment-ի հաղորդագրության մեջ, համերգի չեղյալ հայտարարվելու պատճառ է դարձել այն փաստը, որ հայկական կողմը չի կատարել գործարքի պայմանները, իսկ պայմանագրի այլ տարբերակներն անընդունելի են երգչուհու համար: Հաղորդագրության մեջ ափսոսանք է արտահայտվում համերգի անցկացման անհնարության կապակցությամբ: «Մենք հույս ունենք, որ Սարա Քոնորին դեռ հնարավորություն կընձեռվի ելույթ ունենալու Հայաստանում»,- նշվում է Live Legend Entertainment-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ փետրվարի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում ծրագրված Սարա Քոնորի համերգը մարտի 8-ին տեղափոխվեց տեխնիկական խնդիրների պատճառով:

Ինչպես այն ժամանակ լրագրողներին հաղորդեց երևանյան համերգի կազմակերպիչ «VH Music»-ի տնօրեն Վահե Հարությունյանը, «Սարա Քոնորն անհամբերությամբ սպասում է իր համերգին Երևանում»: Ընդ որում, համերգի կազմակերպիչը նկատեց, որ Հայաստան ժամանելու համար Քոնորն առանձնակի պահանջներ չի ներկայացրել, և խոստացավ, որ համերգը չի հետաձգվի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---