Հայաստանում համաձայն չեն «Boom-Boom» երգի ընտրության հետ` «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար 8 մարտի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Եվրատեսիլ-2011»-ի երկրպագուները գտնում են, որ «Boom-Boom» երգը, որով երգչուհի Էմմին ելույթ կունենա երգի մրցույթում, անարդար ճանապարհով է ընտրվել: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ, երգի ընտրության մեջ բացակայում է արդարությունն ու գործողությունների տրամաբանությունը, քանի որ, երկրպագուների կարծիքով, բոլոր հայկական ինտերնետ-պորտալներում, արտասահմանյան կայքերում, սոցիալական ցանցերում քվեարկության առաջատարն էր «AYO» ստեղծագործությունը: «Boom-Boom» երգը ռուս կատարող Ժասմինի «Ինիյսկոե դիսկո» երգի պլագիատն է»,- ասվում է երկրպագուների հայտարարության մեջ` ավելացնելով, որ sms-հաղորդագրությունները հօգուտ «AYO» երգի չէին հասնում հասցեատիրոջը: Երկրպագուների խոսքով, «Boom-Boom» ստեղծագործության ընտրությունը հակասում է մարդկանց մեծամասնության ընտրությանը, այդ թվում` Սփյուռքի հայերի, որոնք իրենց ձայնը տալիս են Հայաստանի համար: Մրցույթի հայ երկրպագուները պահանջել են մինչև մարտի 10-ը չեղյալ հայտարարել մարտի 5-ին կայացած քվեարկությունը և «AYO» երգն ընտրել Էմմի կողմից Եվրատեսիլ-2011-ում կատարելու համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |