Երևանում բացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը` նվիրված Կանանց միջազգային տոնին 8 մարտի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը` նվիրված Կանանց միջազգային տոնին: Փառատոնի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը: «Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնում մենք որոշեցինք ներկայացնել ծանր իրադրության մեջ հայտնված մարդկանց մասին պատմող կինոնկարներ: Մենք պատահական չենք որոշել փառատոնի բացումն անցկացնել այսօր, քանի որ ներկայացված ֆիլմերի մի մասը պատմում են կանանց խնդիրների մասին: Ես հույս ունեմ, որ այդ ֆիլմերը կօգնեն կանանց իրենց հանուն իրավունքների պայքարում, կարևոր չէ, ինչպիսի սոցիալական դրության մեջ են նրանք»,- ասել է Չարլզ Լոնսդեյլը բացման արարողության ժամանակ: Բացումից անմիջապես հետո կայացավ «Արտադրված է Դագենհեմում» կինոնկարի ցուցադրությունը, որը պատմում է մի բանվորուհու մասին, ով պայքարի ելավ աշխարհի խոշորագույն կորպորացիայի` Ford Motors-ի դեմ: Մարտի 8-13-ը Երևանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և BMI ավիաընկերության աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը: Անգլերեն լեզվով ֆիլմերի ցուցադրությունը կանցկացնի 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում: 19:00-ին նույն ֆիլմերը կցուցադրվեն հայերեն սուբտիտրերով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |