Գլենդեյլում կբացվի հայ քսիլոգրաֆի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Գլենդեյլում (Կալիֆորնիա)` Սիլվանա պատկերասրահում կբացվի քսիլոգրաֆ Նաիրի Սաֆարյանի և նրա դստեր` Լարիսա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Woodcraft Blog-ը, ցուցահանդեսում կներկայացվեն Նաիրի Սաֆարյանի փայտի վրա կատարված փորագրությունները, ինչպես նաև Լարիսա Սաֆարյանի` ձվի կեղևից կատարված աշխատանքները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:

Քսիլոգրաֆիան (հուն. քսիլոս – փայտ և գրաֆոս – գրում եմ) փայտի փորագրությունն է, փորագրության ամենատարածված տեսակներից մեկը: Տպագիր փևը (կլիշե) կատարվում է ձեռքի փորագրությամբ: Քսիլոգրաֆիայում պատկերը տպվում է փայտի` պատկերի ուրվագծերի միջև ներկով ծածկված հարթ մակերևույթից: Քսիլոգրաֆիայի մեթոդով պատրաստված ձևերը մինչև 15 հազ. անգամ կարող են վերատպվել: Քսիլոգրաֆիական տախտակների մեծ տպաքանակի համար պատրաստվում է գալվանոկլիշե: Հանդիսանալով փորագրության հնագույն տեսակը` քսիլոգրաֆիան հնուց ի վեր ծառայել է ինչպես տպագիր գրքերի նկարազարդման, այնպես էլ էստամպների ստեղծման համար: 19-րդ դարում լայնորեն կիրառվել է գրքերում և ամսագրերում նկարազարդումների տպագրության և գեղանկարչության վերատպությունների համար:

20-րդ դարում քսիլոգրաֆիան պահպանել է իր նշանակությունը բացառապես որպես գեղարվեստական` հաստոցային և գրքային փորագրությունների ստեղծման տեխնիկա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---