Սաղմոսավանքում ձայնագրվել են Կոմիտասի վերծանած խազերի 12 շարականներ

PanARMENIAN.Net - Այս տարի Սաղմոսավանքի եկեղեցում ձայնագրվել են Կոմիտասի վերծանած խազերի 12 շարականներ Հայաստանի պետական կամերային նվագախմբի արական կազմի և ղեկավար Ռոբերտ Մլքեյանի մասնակցությամբ: Այս մասին հաղորդեց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Նրա խոսքերով, ձայնագրման վայր է ընտրվել Սաղմոսավանքը, քանի-որ այն ունի հիանալի ակուստիկա և հարմար է ձայնագրության համար: Ձայնասկավառակը կթողարկվի ընթացիկ տարվա ամռանը, «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահն նշել է, որ Կոմիտասը մեր ազգին Աստծո կողմից տրված մարդ էր, և մենք պետք է արժանին մատուցենք նրան:

Ձայնասկավառակը «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ թողարկված արդեն հինգերորդ սկավառակն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---