Ժան Պոլ Շինտու. Ես Հայոց ցեղասպանության մասին իմացա, երբ 14 տարեկան էի

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժան Պոլ Շինտու, որը Հայաստան է ժամանել «ԱՐՄՄՈՆՈ» Մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին մասնակցելու համար, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Հայաստանի մասին գիտի դեռ մանկուց, իսկ Հայոց ցեղասպանության մասին իմացել է, երբ 14 տարեկան էր: «Երբ ես սովորում էի Լիոնի քոլեջում, իմ դասարանցին Իվ Փալանջյան անունով մի չարաճճի տղա էր: Ուսուցչուհին ասաց, որ եթե նա իրեն լավ չդրսևորի, ապա նրան փոքր արկղի մեջ Թուրքիա կուղարկեն: Դասամիջոցին ես նրան հարցրեցի, թե ինչու հենց Թուրքիա: Նա ինձ պատմեց Ցեղասպանության մասին: Ես այդ մասին իմացա, երբ 14 տարեկան էի, և իմ շատ տարեկիցներ չգիտեին այդ մասին»,- պատմեց Շինտուն` ավելացնելով, որ ծնունդով Լիոնին կից փոքր քաղաքից է, որտեղ բնակչության 50%-ը հայեր են:

Ժան Պոլ Շինտուն հայտնի դերասան և ռեժիսոր է, ավելի քան 60 դեր է խաղացել, աշխատում է բացառապես դասական ստեղծագործությունների հետ: Անցյալ տարի նա արդեն այցելել է Հայաստան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում` Էժեն Իոնեսկոյի «Աթոռներ» մոնոներկայացումով, իսկ այս տարի «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնում հանդիսատեսի դատին ներկայացրեց Ալբեր Կամյուի «Առաջին մարդը» մոնոներկայացումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---