Մայիսի 6,7,8-ին Երևանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 6,7,8-ին Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը, որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացմանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել պատկերապատման վարպետության դասընթաց` պատկերապատման ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող վարպետների կողմից: Կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն:

Փառատոնի հյուրերը կլինեն «ՀՊԶՄ» կազմակերպության նախագահ, Ֆրանսիայի ք. Անգուլեմի Պատկերի և Պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, «ՀՊԶՄ» միջոցառումների պատասխանատու, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը:

Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:

Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը (ՀՊԶՄ) ստեղծվել է 2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում: Պատկերապատման արվեստն ամբողջ աշխարհում ունի իր ուրույն տեղը և կոչվում է իններորդ արվեստ: Հայաստանում այս արվեստը նոր է վերելք ապրում, սակայն արդեն գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ: Գործունեության չորս տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոններ և մեկ պատկերապատման վարպետության դասընթաց, որին մասնկացել են տասնմեկ նկարիչ: Դասընթացների ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստեղծել է պատկերապատում, որը ցուցադրվել է Հայաստանի Նկարիչների Միությունում և Նարեկացի Արվեստի Միությունում: Փառատոնների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցույթ, որին մասնակցել են 50-ից ավել նկարիչներ: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանին նվիրաբերվել է հազարից ավել պատկերապատման գրքեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---