Լույս է տեսել գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը 5 մայիսի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին լույս տեսավ գրող-հրապարակախոս Մարգո Ղուկասյանի «Գիսավոր աստղի տարին» գիրքը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հեղինակը, նա իր գրքում ընդգրկել է իր կյանքի ընթացքում տեսած տարբեր երևույթներ, հուշեր, պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Գրքում զետեղված են Վիլյամ Սարոյանի, Վարդուհի Վարդերեսյանի և այլ ականավոր գործիչների մասին հուշեր, ինչպես նաև իր կյանքի ընթացքում հանդիպած բազմաթիվ մարդկանց մասին հետաքրքիր դեպքեր, քաղաքների և դրանցում կատարվող իրադարձությունների մասին նյութեր: Մարգո Ղուկասյանը գրական գործունեությամբ զբաղվում է 1950 թվականից, 17 տարի աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, այնուհետև «Գարուն» ամսագրում, մինչև 2002 թվականը եղել է ամսագրի գիտության և հրապարակախոսության բաժնի վարիչը: «Գիսավոր աստղի տարին» հեղինակի թվով 12-րդ գիրքն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |