Հայր և որդի Մովսեսյանները Փարիզում ներկայացրել են ռուսական գեղանկարչությունը

Հայր և որդի Մովսեսյանները Փարիզում ներկայացրել են ռուսական գեղանկարչությունը

PanARMENIAN.Net - Նկարիչներ հայր և որդի Բորիս և Գալուստ Մովսեսյանների աշխատանքները վերջերս ցուցադրվել են Le CHEVAL DE SABLE պատկերասրահում, Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա շրջանակներում: Փարիզի արվարձանում գտնվող Le CHEVAL DE SABLE-ը 15-րդ դարի կառույց է:

Ինչպես հաղորդում է miasin.ru-ն, նկարիչները ՌԴ Ռոստովի շրջանի Չալտր գյուղից են: Մեծ տպավորություն են թողել հատկապես կրտսեր Մովսեսյանի` Բորիսի, աշխատանքները, չնայած նրան, որ նրա գործերն, առաջին հայացքից ճոխությամբ չեն փայլում: Ըստ լրատվամիջոցի, ֆրանսիացիները գլոբալիզացիայի շրջանում, հավանաբար, հոգնել են ավելորդ ճոխությունից: Ինքը` հեղինակը էտյուդներ չի անում և բնությունը պատկերում է հիշողությամբ:

Le CHEVAL DE SABLE-ում կայացած ցուցահանդեսը միակը չէ Ֆրանսիայում, որտեղ ներկայացվել են հայր և որդի Մովսեսյանները: Նրանք 2010 թ-ին ցուցադրվել են Լուվրում, որպես Հարավային Ռուսաստանի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---