Փարիզի կենտրոնում բացվել է Նինա Խեմչյանի քանդակագործական աշխատանքների ցուցահանդեսը

Փարիզի կենտրոնում բացվել է Նինա Խեմչյանի քանդակագործական աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Փարիզի կենտրոնում գտնվող Galerie de Buci պատկերասրահում տեղի ունեցավ հայաստանցի արվեստագետ, Երևանի Գեղարվեստի ինստիտուտի, Փարիզի Կիրառական արվեստների ազգային դպրոցի շրջանավարտ Նինա Խեմչյանի «Պարիր ինձ հետ» խորագրի ներքո միավորված քանդակագործական և խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցադրված էին արվեստագետի վերջին շրջանում Փարիզում կատարված աշխատանքները, որոնք արժանացան Փարիզի արվեստագիտական շրջանների և այցելուների հոծ խմբերի բարձր գնահատանքին:

Ցուցահանդեսի հովանավորչությունը ստանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---