Չեխական «Բարանդով» ստուդիան ցանկություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ16 մայիսի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Կաննի կինոշուկայի չեխական տաղավարում մայիսի 16-ին կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի և «Բարանդով» ստուդիայի վաճառքների գծով տնօրեն Պիտեր Տիչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկարատև և բազմաշերտ կինոհամագործակցություն սկսելու մանրամասները: Ըստ նախնական պայմանավորվածության, աշնանը Երևանում կկազմակերպվի «Բարանդով» կինոստուդիայի շնորհանդեսը: Այդ օրերին Երևանում տեղի կունենա նաև չեխական մեկ մանկական ֆիլմի ցուցադրություն և կանցկացվի սեմինար ուսանողների համար: Գևորգ Գևորգյանի խոսքով, այս համագործակցությունը չափազանց կարևոր է հայկական կողմի համար, քանի որ միաժամանակ նկարահանվող ֆիլմերը կարող են հետարտադրական փուլի աշխատանքները շարունակել Պրահայում: Չեխական կողմը առաջարկում է նաև Չեխիայի տարածքում կազամակերպել նաև այդ ֆիլմերի վարձույթը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունը, դեռևս մեկ տարի առաջ սկսված բանակցությունների արդյունքում չեխական կողմն արդեն համաձայնություն է տվել վերցնելու ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Սրբագրողը» ֆիլմի համաարտադրությունը` կինոնկարի հետարտադրական փուլի համար (նախատեսվում է մայիսի 17-ին ստորագրել պայմանագիրը): Այս օրերին հայկական տաղավար են այցելել կինոշուկային մասնակցող մի շարք երկրների ներկայացուցիչները, որոնք հատկապես հետաքրքրված են նոր նախագծերով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ , Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացավ նաև Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների ցուցադրությունը: Կինոնկարի պրոդյուսեր Վիկտորիա Լյուպիկը խոսեց ֆիլմի մասին, նշեց, որ այն գտնվում է հետարտադրական փուլում, սակայն կան ֆինանսկան խնդիրներ և իրենք փորձում են շուկայում նոր գործընկերներ գտնել` ֆիլմն ավարտին հասցնելու համար: Դրա հետ մեկտեղ հայկական տաղավարում ֆիլմերի աշխատանքային տարբերակների ցուցադրությունը նախապես համաձայնեցված է դրանց պրոդյուսերների հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |