Սիրուշոն «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին ներկայացնելու է «Քելե-քելե»-ի նոր տարբերակը

Սիրուշոն «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին ներկայացնելու է «Քելե-քելե»-ի նոր տարբերակը

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հատուկ հյուրերից մեկը` Սիրուշոն ելույթ է ունենալու իր «Քելե-քելե» երգի նոր տարբերակով: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց որգչուհին, նա իր ելույթներից առաջ հաճախ է խորհրդակցվում իր հոր հետ: Նա Սիրուշոյին հիշեցրեց, որ երազում էր բեմում ներկայացնել ավանդական «Բերդ» պարը: Սիրուշոյի խոսքով մրցույթն իր համար հիանալի առիթ է ներկայացնելու ազգային պարը, մանավանդ որ մրցույթը դիտում է Եվրոպան: Սակայն համարը բաղկացած չի լինելու միայն ավանդական պարից: Այն ունենալու է նաև ժամանակակից պարային հատված:

Խոսելով մրցույթից՝ Սիրուշոն ասաց, որ դժվար է որոշել հաղթողին, քանի որ նրանք բոլորն էլ երեխաներ են: Նա ծանոթ է միայն Հայաստանի ներկայացուցչի երգին և ուրախ է, որ Դալիթան հրավիրում է բոլորին Հայաստան:

Սիրուշոն չի բացառում նաև, որ հետագայում Եվրատեսիլ երգի մրցույթում կներկայանա որպես կոմպոզիտոր, քանի որ նման առաջարկներ տարբեր երկրներից ստանում է: Անցած տարի նա առաջարկ ստացավ Շվեդիայից, սակայն տարբեր պատճառներով նա չգրեց երգի խոսքեր: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սիրուշոն նշեց, որ մրցույթին հանդես գալով որպես հեղինակ՝ հնարավորություն կունենա հերթական անգամ ներկայացնելու հայկական մշակույթը, եթե նույնիսկ այն կատարվի օտար երկրի ներկայացուցչի կողմից:

Սիրուշոն 2008 թ-ին իր «Քելե-քելե» երգով մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին և զբաղեցրել 4-րդ տեղը: Այս արդյունքն առայժմ լավագույնն է Հայաստանի համար:

61  Մանկական Եվրատեսիլ 2011
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---