1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՈՂՈՔԱԲԱՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ

16 օգոստոսի 2000 - 21:37 AMT  14:25 GMT
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանում գտնվող ադրբեջանցի բոլոր ռազմագերիները գտնվում են պետական հսկողության եւ Կարմիր Խաչի Միձազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ հովանու ներքո, եւ բոլոր մարդասիրական եւ իրավապահ, այդ թվում ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են առանց որեւէ խոչընդոտների այցելել նրանց:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՆ ԳԵՐԻ ԸՆԿՆՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16 օգոստոսի 2000 - 21:37 AMT  14:25 GMT
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական քարոզչությունը էլ ավելի է ուժեղանում ռազմագերիների ազատ արձակումից հետո եւ, որպես կանոն, ողջ հակահայկական քարոզչական աղտը «մատուցվում է» Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մամլո կենտրոնից եւ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովից:

ՎԵՀԱՊԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ, ԻՍԿ ԱՅՆՈՒՀԵՏԵՎ` ԱՄՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱ

16 օգոստոսի 2000 - 20:54 AMT  14:25 GMT
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 17-ին, առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմեկնի Մոսկվա:

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ ՏՐՈՀՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

16 օգոստոսի 2000 - 19:26 AMT  14:25 GMT
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Միասնություն» դաշինքի տրոհումը, ինչի մասին վերջերս շատ էր խոսվում, դարձավ իրականություն: Այսօր դաշինքը կազմող Հանրապետական ու Ժողովրդական կուսակցությունները ակտիվ խորհրդակցություններ են վարում խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` նոր դաշինքներ ձեւավորելու նպատակով:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

16 օգոստոսի 2000 - 19:24 AMT  14:25 GMT
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գլորիա Ֆերնանդային:

ԹՈՒՐՔԻԱՆ MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ENCARTA ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ ՀԱՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ

16 օգոստոսի 2000 - 18:46 AMT  14:25 GMT
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ-ի ակադեմիական շրջանակների Chrօnicle of Higher Education առաջատար ամսագիրը հաղորդում է, որ թուրքական կառավարությունը Microsoft ընկերությունից պահանջել է Encarta իմտերնետ-հանրագիտարանից հանել 1915 թվականի հայոց ցեղասպանության մասին բոլոր հիշատակումները:
1
---